5 հարց՝ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպումից առաջ. Արման Վարդանյան
BLOG«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Պարո՛ն Փաշինյան, քանի որ Դուք Ձեր քաղաքականության առաջնահերթությունը համարում եք ժողովրդի հետ անկեղծ և բաց խոսելը, չնայած պատերազմի ժամանակ ականատես եղանք ճիշտ հակառակին, ապա գաղտնազերծեք Ձեր-Պուտին-Ալիև հանդիպման օրակարգը:
1. Արդյոք ՌԴ-ի մոտ առաջացել են մտահոգություններ, որ Դուք կարող եք Բայդենի երդմնակալությունից հետո քաղաքական կուրս փոխել եւ ՌԴ-ն ձեզանից հավելյալ երաշխիքներ է պահանջում:
2. Արդյոք Մեղրիի ճանապարհի հետ կապված արվել են վերջնական ճշգրտումներ եւ արդյոք այդկերպ լուծելու եք դեպի ՌԴ՝ Հայաստանից Արցախով, Ադրբեջանով տարանցիկ ճանապարհի հարցը:
3. Արդյոք Ադրբեջանի կողմից կա նախապայման, որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Արցախից:
4. Եթե կա նման նախապայման, ապա, չլինելով ռազմական գործի գիտակ, համարում եք, որ հնարավոր է նման ձևով ապահովել Արցախի Հանրապետության անվտանգությունը:
5. Արդյոք կա պայմանավորվածություն, որ Դուք պետք է չառարկեք և դեմ չլինեք Ադրբեջանի կողմից՝ ՀԱՊԿ-ին անդամակցությանը»:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



