ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Լոնդոնում վարակվել է կորոնավիրուսով. նա ժամանակավորապես կաշխատի հեռավար
POLITICSՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատաազմի հասարակայնության հետ կապերի վարչութունից:
«Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում' ընտանիքի ու թոռնիկների հետ: Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել, սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել»,-ասացին Սարգսյանի աշխատակազմից:
Սարգսյանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ ՀՀ նախագահը մեկուսացել է և իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



