Սննդաբանը նշել է խմիչքի ազդեցությունը նվազեցնող խորտիկը
LIFENewsarm.live-ը գրում է
Սունկն ալկոհոլի համար կատարյալ խորտիկ է, քանի որ իր մեջ պարունակվող սորբենտի օգնությամբ նվազեցնում է ալկոհոլի ազդեցությունը: Այս մասին «Москва» գործակալությանը հայտնել է բժիշկ-սննդաբան, Սննդաբանների ազգային ասոցիացիայի անդամ Մարինա Մակիշան:
Մակիշայի համաձայն՝ սունկը խիտոզան է պարունակում:
- Սա սննդային մանրաթելերի կատեգորիա է, որոնք լավ սորբենտներ են համարվում, իսկ ցանկացած սորբենտներ օգնում են նվազեցնել օգտագործված ալկոհոլի չափաքանակը,- բացատրել է սննդաբանը:
Մակիշան խորհուրդ է տալիս օրական 300 գրամից ավել սունկ չօգտագործել, քանի որ խիտոզանը չլուծվող է, և դրա մեծ քանակը կարող է ծանրաբեռնել մարսողական համակարգը: Սնկի անվնաս քանակն օրական 100-150 գրամ է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
4
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan



