Սպառումը կրճատվել է մարդկանց տրամադրության անկման, ոչ թե եկամուտների պակասի պատճառով․ Էկոնոմիկայի նախարար
ECONOMICSՍպառումը վերջին ամիսներին խիստ կրճատվել է, ինչի պատճառը հիմնականում մարդկանց տրամադրության անկումն է, ոչ թե եկամուտների պակասը։ Այս մասին այսօր՝ հունվարի 7-ին, Հանրային Հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մենք տեսնում ենք վիճակագրական տվյալներից եւ շուկայից, որ մարդկանց եկամուտներն այնքան չեն ընկել, ինչքան սպառողունակ են, այսինքն մարդիկ ուղղակի փողը չեն ծախսում, հետեւաբար արտաքինից թվացող խնայողությունների սպառումը իրականում չկա, այսինքն մարդիկ փող ունեն»,- ասաց նա։
Անդրադարռնալով գնաճին՝ նախարարը նշեց, որ այն նոյեմբերին թույլատրելի սահմանաչափից քիչ է եղել, ապրանքների գները աճել են թույլատրելի սահմանների մեջ՝ 2 տոկոս կամ ավելի քիչ։
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
4
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
5
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield



