5 միլիարդը մեծ գումար է ստրուկ դառնալու համար. Մհեր Մկրտչյան
BLOG«1996-ին Մոսկվայում նշանակվեցի «Ինտելեքտ» բանկի գլխավոր դիլեր: Ստանում էի ամիսը 1`500 դոլար աշխատավարձ, բայց վաճառում էի օրը 12 միլիոն դոլար cash»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։
«Մեկ շաբաթ անց հայտնվեցին ընկեր բրոկերներ առաջարկով` մի 2 կոպեկ ավելի էժան վաճառել նրանց քեշը ու ստանալ օտկատ: Հաշվեցի` մոտ 24 000 դոլար շաբաթական: Հրաժարվեցի: Հիմա՞ր եմ: Ոչ: Որովհետև այդ վարկյանից ես կդառնայի նրանց ստրուկը:
Հետագայում չծախված դիլերի րեպուտացիան բացեց իմ առաջ շատ կարևոր դռներ` մարդիկ վստահում էին իմ տված խոսքին և հարգում ինձ` «դուռս քացով» չէին բացում:
Ինչու՞ պատմեցի այս պատմությունը` 5 միլիարդը մեծ գումար է ստրուկ դառնալու համար»,- գրել է Մկրտչյանը:
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



