Ես զայրացած եմ բռնությունից․ Թրամփը դատապարտել է Կապիտոլիումի վրա հարձակումը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Կապիտոլիումում անկարգությունների ժամանակ բռնության դրսևորումները։
Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել Է Twitter-ում տեղադրված երկու րոպեանոց տեսաուղերձում։
Նրա խոսքով՝ Կապիտոլիումի գրավման մասնակիցները Միացյալ Նահանգները «չեն ընդունում» որպես երկիր։ Պետության ղեկավարը խոստացել է, որ անկարգությունների մասնակիցները «կվճարեն» օրենքը խախտելու համար:
«Ինչպես բոլոր ամերիկացիները, ես ևս զայրացած եմ բռնությունից, անօրինականությունից և մղձավանջից»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Նա հավելել է, որ անկարգություններ կազմակերպողներին արտաքսելու և անվտանգության նպատակով նա կարգադրել է անհապաղ կիրառել Ազգային գվարդիան և դաշնային իրավապահ մարմինները:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



