Թուրքիան հնարավոր է ռազմաբազաներ հիմնի Ադրբեջանի 3 քաղաքներում
INTERNATIONAL NEWSԹուրքիան հնարավոր է ռազմաբազաներ հիմնի Ադրբեջանի Գանջա (Գանձակ), Լենքորան և Գաբալա քաղաքներում։ Այս մասին հաղորդում է Անկարայում Ռուսաստանի հետազոտությունների ինստիտուտի (RUSEN) թվիթերյան միկրոբլոգի էջը։
Նշենք, որ աղբյուրը չի հաստատում տեղեկությունը, սակայն ընդգծում է, որ պնդում կա, որ Թուրքիան ռազմաբազաներ կբացի Ադրբեջանի վերոհիշյալ շրջաններում։
Թուրք օգտատերերը այդ գրառման տակ մեծ ոգևորություն են ցուցաբերել, որոշներն էլ մտահոգություն են հայտնել, թե ինչու այդ ռազմաբազաներից որևէ մեկը չի տեղեկայվելու Ղարաբաղում։
Մի օգտատեր էլ գրել է, որ Հայաստանի, Իրանի և Դաղստանի հետ սահմանային հատվածներում այդ ռազմաբազաների հիմնումը կարևոր է Ադրբեջանի անվտանգության համար։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



