Ինդոնեզիական ինքնաթիռի կործանման վայրում մարմինների մասեր են հայտնաբերվել
INTERNATIONAL NEWSԻնդոնեզիական Sriwijaya Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման վայրում ոստիկանությունը մարմինների մասեր է հայտնաբերել: Բացի այդ, Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի մոտակայքում ծովում հայտնաբերվել են ենթադրաբար զոհված ուղեւորներին պատկանող իրեր: Այս մասին հայտնել է Ինդոնեզիայի ոստիկանության ներկայացուցիչը, հաղորդում է DW-ը:
Նրա խոսքով՝ մարմինների մասերի նույնականացման աշխատանքներ են սկսվել: Boeing 737-500 ինքնաթիռը, որը Ջակարտայից Բորնեո էր մեկնում, կորցրել է դիսպետչերների հետ կապը թռիչքից 4 րոպե անց: Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարի խոսքով՝ ինքնաթռիում գտնվել են անձնակազմի 12 անդամ եւ 50 ուղեւոր, այդ թվում 10 երեխա:
Sriwijaya Air ընկերության ղեկավարի խոսքով՝ ինքնաթիռը լավ վիճակում էր:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



