Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 14 զոհված զինծառայողի աճյուն
SOCIETYԱրցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 9-ին, Կովսականի ուղղությամբ (Զանգելան) հայտնաբերվել է 14 զինծառայողի դի։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:
Նա նշել է, որ որոնողական աշխատանքներն վաղը շարունակվելու են՝ Հադրութում, Կովսականում(Զանգելան), Մարտունիում, Մեխակավանում (Ջաբրայել) եւ Որոտանում (Կուբատլու):
«Հադրութում երկու խումբ է աշխատելու, մեկը որոնելու է մահացածների դիերը, մյուսը` թաքնվածներին է որոնելու»,-ասել է Հունան Թադեւոսյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



