Քաղաքացիները վաղ առավոտյան փորձել են փակել Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը՝ խոչընդոտելու համար հանրության կողմից չլիազորված դավաճան Փաշինյանի մուտքն օդակայան
SOCIETYԱյսօր բազմաթիվ քաղաքացիներ վաղ առավոտյան փորձել են փակել Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը՝ խոչընդոտելու համար հանրության կողմից չլիազորված դավաճան Փաշինյանի մուտքն օդակայան, ապա նաև թռիչքը Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նախատեսված է հանդիպում Իլհամ Ալիևի հետ։
Հայրենիքը թշնամուն հանձնած դավաճանի հերթական հակահայկական քայլը կանխելու նպատակով փողոց դուրս եկած քաղաքացիներից ոստիկանական ուժերն ապօրինաբար բերման են ենթարկել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին։
«Հայրենիք» կուսակցությունը, ոստիկանական անօրինական գործողությունները դիտարկելով որպես Փաշինյանի կողմից տրված ուղիղ հրահանգի իրագործում, հետևաբար նաև դավաճանական գործունեության բաղադրիչ, պահանջում է րոպե առաջ ազատ արձակել բերման ենթարկված բոլոր անձանց։




1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



