«Գոռում էի՝ գոնե ոչ Արցախ. 2 տարի ամեն օր աղոթում էի, որ պատերազմ չլինի ». Մարիամ Ալեքսանյանը` եղբոր ծառայության մասին
LIFEԴերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, ում եղբայրը, որպես ժամկետային զինծառայող, մասնակցել է Արցախի պատերազմին, Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում գրառում է արել եղբոր` բանակ զորակոչվելու ու իր ապրումների մասին:
«Պարզ հիշում եմ 2 տարի առաջ հունվարի 11-ը, լսեցի Արցախ բառն ու սկսեցի արտասվել: Հիշում եմ՝ գոռում էի՝ «գոնե ո՛չ Արցախ» ու անջատված արտասվում (դե, նորմալ էր, բոլորի ռեակցիան այդպես էր լինում) :
2 տարի ամեն օր աղոթում էի, որ պատերազմ չլինի, խաղաղ տուն գան, քանի որ 2016-ին մյուս երկու եղբայրս Արցախում էին ու կրկին պատերազմի մասնակից:
Համալսարանում էր սովորում, այդ պատճառով ծառայեց որպես տանկի հրամանատար: Ծառայում էր Ստեփանակերտի «Ցոր» զորամասում: 1,5 տարի ծառայեց խաղաղ ու շատ լավ: Զանգում էր, ասում՝ «Քուրս, նորից պարգևատրեցին եղբորդ»:
Շատ լավ է ծառայել, շատ, բայց…
Ինքս ինձ հույս էի տալիս, որ դժվար էլ լինի, այսքան շուտ պատերազմ չի սկսվի, չէ, հաստատ չի լինի:
Սեպտեմբերի 26-ին մայրիկիս ծնունդն էր, մեր վերջին ուրախ օրը: Թե ինչպես արթնացա ու խ իմացա, կարծում եմ, պատերացնում եք: Սարսափելի օրեր էին, չկան բառեր նկարագրելու: Ամեն օր շարունակում եմ աղոթել ու հավատալ, որ նորից չենք ապրի այդ օրերը ու խաղաղություն բառը գիտակցված կապրենք:
Եղբայրս դեռ չի զորացրվել, բայց հուսանք՝ մի քանի օրից հրամանը կգա: Ու խնդրում եմ՝ չշնորհավորել (մի քանիսն արդեն գրել էին)» ,- գրել է դերասանուհին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարիամը գրել էր, որ Արցախում զոհվել է եղբոր ընկերը՝ Տիգրանը: