Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կարծես ոչ թե մեկ, այլ մի քանի տարով մեծացած լինեմ». «Հայաստանի գեղեցկուհի» ճանաչված Հայկուհի Մաթևոսյանը՝ 21-ամյակը չտոնելու, թանկարժեք նվերների և երազանքի մասին

LIFE

«Հայաստանի գեղեցկուհի 2019» Հայկուհի Մաթևոսյանն այսօր նշում է 21-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում Հայկուհին ասաց, որ այս տարի ոչինչ չի ծրագրել, օրը չի տոնելու:

«Նախորդ տարվա իրադարձություններից հետո կարծես ես չլինեմ, ինքս ինձ չեմ ճանաչում: Գիշերն ընտանիքիս անդամները տորթով շնորհավորեցին ծնունդս: Եթե չհիշեցնեին, որ մոմերը պետք է փչեմ, ինքս չէի էլ հիշի: Այս տարի երազանք եմ մտապահել, որ խաղաղություն լինի, որովհետև առանց դրա ոչինչ լինել չի կարող: Ծննդյանս օրը շատ եմ սիրում, միշտ բարձր տրամադրություն եմ ունենում, դեռ ամիսներ առաջ պատրաստվում եմ օրվան, մտածում ամեն դետալի մասին, բայց այս տարի տոնելու տրամադրություն ընդհանրապես չկա: Ընկերներս հրավիրել են նշելու, բայց չեմ գնալու: Եթե համարենք, որ տոնում եմ, ապա այդ գումարն ավելի լավ է փոխանցեմ մի զինվորի, ով ունի դրա կարիքը»,- ասաց նա:

Հայկուհին նկատեց, որ նվերներ շատ է սիրում: «Սիրում եմ և՛ նվիրել, և՛ նվեր ստանալ: Իմ կյանքում եղել են սպասված և անսպասելի նվերներ: Իմ հարազատների բոլոր նվերներն էլ շատ պիտանի ու թանկ են եղել ինձ համար: Եղել են նաև շքեղ նվերներ հակառակ սեռի երկրպագուների կողմից, բայց չեմ ընդունել: Անհեթեթ եմ համարում անծանոթ մարդկանց կողմից թանկարժեք նվերներ ընդունելը, բայց չեմ ուզում ասել, թե կոնկրետ ինչ նվերներ են եղել դրանք»,- նշեց նա:

Գեղեցկուհու տիտղոսակրի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում շատ է փոխվել և այդ փոփոխությունները նկատում են նույնիսկ իր հարազատները: «Կարծես ոչ թե մեկ, այլ մի քանի տարով մեծացած լինեմ: Երբ հիշում եմ, թե առաջ ինչ մեծ ոգևորությամբ էի պատրաստվում ծննդյանս օրվան, անիմաստ եմ համարում: Շատ անկարևոր բաներ կան, որոնց առաջ կարևորություն էի տալիս: Այս փոփոխությունները կապում եմ և՛ մեծանալու, և՛ երկրի իրավիճակի հետ, որն ինձ շատ է կոտրել, ներկա պահին ոչնչի մոտիվացիա չունեմ: Ինձ միշտ կյանքն է մոտիվացրել, բայց հիմա կարծես կյանքը կանգնած լինի: 20 տարեկանի հետ կապված մեծ սպասումներ ունեի, ամեն ինչ այլ կերպ էի ծրագրել, բայց նախորդ տարի հասկացա, որ ոչինչ ծրագրել պետք չէ»,- ընդգծեց նա:

Խոսելով իր նպատակների մասին՝ Հայկուհին ասաց, որ դրանք, հիմնականում, կապված են համալսարանի, կրթություն ստանալու հետ: «Ցանկանում եմ այս տարի ուսման մեջ մեծ հաջողություններ ունենալ, մյուս նպատակներս կապված են երկրի հետ: Առհասարակ, իմ նպատակները միշտ իրագործում եմ ինքնուրույն: Կարծում եմ՝ հաջողակ մարդ եմ, շատ ձեռքբերումներ ունեմ, որոնցից մեկը «Հայաստանի գեղեցկուհի 2019» մրցույթում հաղթելն է: Դրանից հետո իմ առջև շատ դռներ բացվեցին, օգտագործեցի այն դռները, որոնք նպատակահարմար գտա»,- ասաց Հայկուհին:

Ամիսներ առաջ Tert.am Life-ի հետ զրույցում Հայկուհին ասել էր, որ Եվրոպական մոդելային գործակալությունից այնպիսի առաջարկ է ստացել, որի շնորհիվ մեկ ամսում վաստակած գումարը Հայաստանում մոդելները ստանում են 5 տարում: Հարցին, թե առաջարկն ի՞նչ փուլում է, պատասխանեց. «Առաջարկն ուժի մեջ է, ուղղակի համաճարակով պայմանավորված իմ գնալը հետաձգվեց, առաջին հնարավորության դեպքում կմեկնեմ: Վերջին ամիսներին միջազգային երկու մրցույթներից հրավերներ եմ ստացել, որոնցից մեկը «Միսս էլիտ» մրցույթն էր, բայց չեմ գնացել մեր երկրում ստեղծված իրավիճակի պատճառով»:

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts