Պենտագոնը Թուրքիային դուրս է մղելու F-35 կործանիչների արտադրությունից
INTERNATIONAL NEWSԱՄՆ Պաշտպանության նախարարության (Պենտագոն) խոսնակ, փոխգնդապետ Թոմաս Քեմբելը հայտարարել է, որ 2021-2022թթ. Թուրքիան աստիճանաբար կզրկվի հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության մեջ ունեցած իր մասնակցությունից։
Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում ամերիկացի պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանից S-400 հրթիռային համակարգեր ձեռք բերելուց հետո դադարեցվել է Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների ծրագրին։
Թոմաս Քեմբելը շեշտել է, որ այդ որոշումը փոփոխման չի ենթարկվել։ 2020-ին ամերիկյան կործանիչի որոշ պահեստամասերի արտադրությունը Թուրքիայից տեղափոխվել է այլ երկրներ և 2021, 2022 թվականներին ևս պիտի նվազագույնի հասվի Թուրքիայի մասնակցությունը վերոհիշյալ ռազմական ինքնաթիռների արտադրությանը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



