«Մամ իմ անունը դեռ կլսես, լավագույն պոստ պահողն եմ լինելու»․ Արամին զորամասում «Մաեստրո» էին ասում
VIDEOԱրցախյան պատերազմում զոհվել է ժամկետային զինծառայող Արամ Խաչատրյանը կամ ինչպես զորամասում էր հայտնի «Մաեստրո Արամը»։ Նա բանակ է զորակոչվել 2020 թվականի հունվարի 8-ին։
Արամը սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, քամանչա է նվագել։ Բանակ զորակոչվելուց առաջ ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը։
Մայրը վերջին անգամ Արամի հետ խոսել է հոկտեմբերի 13-ին, նա ասել է՝ մի քանի օր չեմ զանգելու չանհանգստանաք։
Արամ Խաչատրյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 28-ին, զոհվելու մասին լուրը հարազատներն իմացել են դեկտեմբերի 7-ին։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



