Պետք է կազմակերպենք բարեկեցիկ կյանք ապրողների համար․ Արտակ Թովմասյան
POLITICS«Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ այսօր՝ հունվարի 13-ին մոմավառություն տեղի ունեցավ՝ ի հիշատակ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի հետեւանքով զոհված մեր հերոսների։
Մոմավառությունը նախաձեռնել էր «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը։
«Ամեն մի հայ՝ հարգելով ունեցած կորուստները, պետք է իր հարգանքի տուրքը մատուցի։ Սա մեր հարգանքի տուրքն էր, որը կարող էինք անել։ Սերունդներին պետք է ճիշտ դաստիարակենք ու կարողանանք բացատրել, թե ինչ է հարգանքը, կազմակերպենք նորմալ, բարեկեցիկ կյանք ապրողների համար։ Դա հնարավորություն կտա հիշել նահատակներին՝ միայն լավով, միայն ճիշտ ճանապարհ կառուցելով»,- լրագրողների հետ զրույցում նշեց հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը։
Եռաբլուրում տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն եւ հնչեցին շարականներ։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



