Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Արան լուսավորում էր մեր մութ օրերը». Լուսին Վարդանյանը՝ որդու 1-ամյակի մասին

LIFE

Դերասան-ամուսիններ Վահագն Խաչատրյանի և Լուսին Վարդանյանի ընտանիքում 2021-ը տոնական է սկսվել, քանի որ հունվարի 5-ին զույգի որդին՝ Արան, դարձել է 1 տարեկան: Tert.am Life-ի հետ զրույցում Լուսինն ասաց, որ Ամանորն առանձնապես չեն տոնել:

«Այս տարի Ամանորը մեզ համար տարբերվում էր հակասական զգացողություններով. մի կողմից մեր ազգի, բոլորիս ողբերգությունն էր պատերազմից հետո, մյուս կողմից՝ Արայիս ծննդյան առաջին տարին։ Նոր տարին դիմավորեցինք ամուսնուս ծնողների հետ, բնականաբար, այս տարի տոն չէր: Դստերս՝ Ռուզիկի, բացատրել էինք ամեն ինչ» ,- ասաց նա։

Հունվարի 5-ին զույգի որդին՝ Արան, դարձել է 1 տարեկան, ինչի առթիվ ծնողները փոքրիկ խնջույք են կազմակերպել տանը: «Այս իրավիճակում մեզ թույլ չէինք տա ավելի մեծ տոնակատարություն դրսում: Արայի ծննդյան օրը փորձեցինք տոն դարձնել երեխայի համար, որովհետև ծննդյան առաջին տարին չէինք կարող Արային և քույրիկին զրկել ուրախությունից: Տորթի թեման Սանտա Կլաուս էր, որովհետև Արան Ձմեռ պապիկի ամենամեծ, ամենալուսավոր նվերն էր մեզ համար այս դժգույն տարում» ,- նշեց նա։

Դերասանուհին ընդգծեց, որ դուստրը՝ 7-ամյա Ռուզաննան, շատ հասուն, պատերազմի օրերին ամեն ինչ հասկացել է՝ չնայած դեռ երկրորդ դասարան է: «Այդ օրերին Ռուզիկն ակամայից լսում և տեսնում էր ամեն բան, որովհետև ամբողջ օրը հեռուստացույցը միացված էր, հարցեր էր տալիս, բայց, բնականաբար, խորությամբ չէր հասկանում պատերազմ բառի էությունը: Աղջիկս գիտեր, թե ինչու սեպտեմբերի 29-ին չնշեցինք իմ ծննդյան օրը, հասկանում էր, ինչու ուրախ, զվարճալի առիթների չենք մասնակցում, ինչու ենք մենք տխուր: Երբեմն էլ, ես ուղղակի անջատում էի հեռուստացույցը, որպեսզի շատ չխորանա այդ թեմայի մեջ, որովհետև շատ էմոցիոնալ երեխա է: Զբաղվելով իր դասերով, խաղերով, բակում ընկերների հետ խաղալով՝ շեղվում էր տխուր թեմայից։ Արան լուսավորում էր մեր մութ օրերն իր փոքրիկ մարմնով ու ժպիտով, իսկ Ռուզիկն իր աշխուժությամբ»,- պատմեց Լուսինը:

Դերասանուհին նաև նկատեց, որ իր երկու երեխան բնավորությամբ տարբեր են: «Արան աշխույժ է, շատ հակացող, ժպտերես, շփվող, բայց ավելորդ անհանգստություն չի պատճառում, ավելի հանգիստ է, քան փոթորիկ Ռուզիկս՝ չնայած շատ լավ հարաբերություններ ունեն: Ռուզիկը Արային ծնված օրից չի խանդել ու ագրեսիվ պահվածք չի ցուցաբերել, անսահման սիրում է եղբորը, եղբայրն էլ իրեն, գրկում են իրար, Արան նստում է Ռուզիկի գիրկը, հանգիստ մուլտֆիլմ են դիտում: Նույնիսկ մի օր, երբ մեքենա վարելու դասընթացի էի գնացել,Վահագը տանն էր, Արան քնած, ասացի՝ Ռուզ, հանգիստ լինե՞մ, որ Արային ուշադիր կլինես, ասաց՝ հանգիստ գնա: Եկա տուն ու տեսա՝ Արան արթնացել էր, Ռուզիկը հագուստը փոխել, գրկել, նստել էր» ,- եզրափակեց Լուսինը:

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts