Թուրքիան հայտնել է Արցախում Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնի կազմի մասին
INTERNATIONAL NEWSՌուսաստանից և Թուրքիայից ժամանած 60 զինծառայողներ ծառայելու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման համատեղ դիտորդական կենտրոնում, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Որոշվել է հրադադարի ռեժիմի դիտարկման կենտրոնի գտնվելու վայրը։ Այն Ադրբեջանի Աղդամի շրջանն է: Շինարարությունը սկսվել է: Առաջին փուլում այնտեղ կծառայեն 60 թուրք և ռուս զինծառայողներ: Մեր զինվորականներն արդեն սկսել են այնտեղ մեկնել», - հայտնել է Չավուշօղլուն Sabah թերթին: Նա ավելացրել է, որ դա կլինի փոքր դիտարան՝ չնայած անհրաժեշտության դեպքում այն կարող է ընդլայնվել: «Եթե հետագայում անհրաժեշտություն առաջանա, մենք համաձայնության կգանք Ադրբեջանի հետ և միշտ անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք», - հավելել է թուրք նախարարը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



