Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը. Մինասյան
POLITICSՍուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն առաջարկում է փորձաքննության տանել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ձեռագիրը և ցուցմունք վերցնել նրանից, թե ինչ հանգամանքերում է դարձել ՀՀ ԱԱԾ գործակալ։
«Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը:
Փաստը հրապարակված է, առաջարկում եմ փորձաքննության տանել թուրքի շպիոնի ձեռագիրը և ցուցմունք վերցնել, թե ինչ հանգամանքներում է դարձել Հայաստանի ԱԱԾ գործակալ:
Եթե էլի փորձի տափակաբանություններ դուրս տալ, պատասխանը չի ուշանա:
Հ.Գ. ստելը ձեր մենաշնորհն է, հայրենիք ծախածների ու թուրքի գործակալների ոհմակ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մինասյանը:
Հիշեցնենք, որ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Մինասյանի հայատարարությանը` գրելով. «Մ.Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համար»:

1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



