Yerevan, 27.December.2025,
00
:
00
BREAKING


Իրավապահները կպահանջեն կառավարության հրաժարականը

POLITICS

«Ժամանակ» թերթը գրում է. «Այս Հայաստանն ինքներս ենք այսպիսին դարձրել ու այդպիսին պահում, ինչքան եւ ինչպես աշխատում ենք՝ այդպիսի երկիր էլ ունենք: Այսօր մոտավորապես այսպիսի հայտարարություն արեց Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը, երբ նրան հարցրել են, թե կուզե՞ր արդյոք, որ իր երեխաներն ապրեին այնպիսի Հայաստանում, ինչպիսին Սահմանադրության փոփոխության հանրաքվեի որակներն էին:

Վերացականությամբ հանդերձ, Գեւորգ Կոստանյանի հայտարարությունը բավական անկեղծ է, կամա, թե ակամա:

Ընդ որում՝ ուշագրավ է, որ վերջին շրջանում Հայաստանի իրավապահ կառույցներում սկսել են հաճախ հնչել այդպիսի անկեղծ հայտարարություններ: Օրինակ՝ մի քանի ամիս առաջ հասարակությանը գրեթե անակնկալի բերեց ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, «նաիրիտցիներիե թեմայով վարչապետի ու էներգետիկայի նախարարի զրույցին միջամտելով ու հայտարարելով, որ մարդիկ պարզապես չեն հավատում կառավարությանը: Իհարկե, Գեւորգ Կոստանյանի հայտարարությունն իր կոնկրետությամբ զգալիորեն զիջում է Գորիկ Հակոբյանին, սակայն հատկանշական է, որ ԱԱԾ պետից բացի, նաեւ գլխավոր դատախազն է բացահայտորեն բացասական տոնայնությամբ արտահայտվում երկրում ստեղծված վիճակի մասին: Սա վկայում է իրավապահ համակարգում կամ ընդհանրապես իշխանական համակարգում տեղի ունեցող որոշակի տրանսֆորմացիաների՞ մասին, եւ արդյո՞ք Հայաստանում առկա է հակադրություն իրավապահ համակարգի եւ գործադիր իշխանության միջեւ:

Օրինակ՝ ոստիկանության պետի եւ վարչապետի լարվածությունը նորություն չէ եւ Վովա Գասպարյանն ու Հովիկ Աբրահամյանը պահը բաց չեն թողնում միմյանց բավական թաքնված, սակայն սուր կսմթելու: Հետո փաստորեն կառավարության հանդեպ կոշտ արտահայտվեց Գորիկ Հակոբյանը, իսկ հիմա գործադիրի հասցեին ինչ-որ իմաստով անուղղակի, սակայն բավական թափանցիկ ակնարկ է անում Գեւորգ Կոստանյանը: Թեեւ, նա ասուլիսի ընթացքում նաեւ ուղիղ իմաստով է թիրախավորել գործադիրին: Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չէր կարող Սահմանադրական փոփոխությունների քվեարկության հետ կապված խախտումների վերաբերյալ տեսանյութերը որակել մոնտաժված, քանի որ դրա մասին կարելի է խոսել միայն փորձաքննությունից հետո: Մինչդեռ կան լրագրողական ձայնագրությունները, որ հանրաքվեից անմիջապես հետո այդ տեսանյութերի մասին հարցին ի պատասխան Հովիկ Աբրահամյանը դրանք որակում է մոնտաժված՝ ասելով, որ իր կարծիքով դրանք մոնտաժված են: Գեւորգ Կոստանյանն ասում է, որ ոչ ոք չի կարող այդպիսի բան ասել, քանի դեռ չկա փորձաքննություն:

Փաստորեն, գլխավոր դատախազը վարչապետին մեղադրում է առնվազն ոչ կոմպետենտ հայտարարության համար: Թերեւս մնացել է, որպեսզի կառավարությանը որեւէ կերպով որեւէ մեղադրական ակնարկ հղի նաեւ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, որպեսզի իրավապահ կառույցների շղթան ամբողջանա կառավարության դեմ «ճակատովե: Ընդ որում՝ ակնհայտ է, որ հանրաքվեի քվեարկությունն այստեղ առիթ է, իսկ իրավիճակն, ըստ էության, շատ ավելի խորն է, նույնիսկ ներիշխանական եւ գերատեսչական պայքարի տրամաբանությունից էլ խորը:

Այնպես որ, բոլորովին զարմանալի չի լինի, եթե իրավապահները անեն այն, ինչը, ըստ էության, հետաքրքիր կերպով չի անում, այսպես ասած, ընդդիմությունը 2014 թվականի ապրիլից՝ Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո: Այսինքն՝ ընդդիմության փոխարեն հենց իրավապահները պահանջեն կառավարության հրաժարականը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition