Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այս տարվա ամենամեծ երազանքս գերիների վերադարձն է». Ծովինար Մարտիրոսյանը՝ 36-ամյակը չնշելու, ամուսնու անակնկալի և նպատակների մասին

LIFE

Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն այսօր տոնում է 36-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ ծննդյան օրը, սովորաբար, մի փոքր ավելի ժպիտ է ունենում, հուսառատ լինում:

«Իմ ծննդյան օրը սիրում եմ, միշտ բարձր տրամադրությամբ եմ լինում՝ բացառությամբ այս տարվա. մելանխոլիկ տրամադրության մեջ եմ, կորուստները շատ էին: Ամանորը չեմ նշել, այս օրն էլ չեմ նշելու: Ավելորդ ճոխությունների, ուրախության իմաստ չեմ տեսնում: Երբ գիտեմ՝ ունենք կորցրած զինվորներ, չվերադարձված գերիներ, վտանգված հայրենիք, ինչպե՞ս կարող եմ ուրախ լինել: Մայրս՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանը, սեպտեմբերի 27-ից մազերը չի ներկել մինչև այսօր: Երբ նայում եմ ճերմակած մորս, հասկանում եմ հայ կնոջ ուժը, կարեկցանքը: Գուցե երեկոյան ծնողներս ինձ այցելեն, բայց հատուկ ոչինչ հաստատ չեմ անելու» ,- ասաց նա:

Չնայած տխուր տրամադրությանը՝ Ծովինարի ամուսինը՝ դերասան Նարեկ Հայկազյանը,որդիների՝ Անրիի ու Արշակի հետ ուրախացրել են հոբելյարին: «Նարեկն իր ոճի մեջ է, արդեն բոլորն էլ գիտեն: Կեսգիշերին երեխաների հետ տորթով շնորհավորեցին ինձ, Նարեկն անակնկալ նվեր էր պատրաստել ինձ համար, բայց չեմ ուզում ասել, թե ինչ: Նաև ընկերուհիս էր եկել կեսգիշերին, երկու տորթ եմ ունեցել և մոմեր փչել: Այս տարի իմ ամենամեծ երազանքս գերիների վերադարձն է, մաղթանքները՝ հայրենիքիս: Այս տարի կարծես ինքս ինձ նման չլինեմ» ,- նշեց նա:

Դերասանուհու խոսքով՝ իրատես մարդ է, իր նպատակներն արագ չեն կատարվում: «Չեմ կարող ասել, որ նպատակներս արագ են կատարվում, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ դրանք կատարվում են ինչ-որ ճանապարհ անցնելուց հետո: Այդ ճանապարհին դու հղկվում ես, ավելի շատ ես արժևորում ունեցածդ: Առհասարակ, բարդություններ շատ են լինում, ուղղակի պետք է ճիշտ, խորակերտ կերպով անցնես դրանց միջով: Իմ կյանքում ոչինչ հեշտ կերպով չի տրվել,- ասաց նա և հավելեց, որ 36 տարվա ընթացքում շատ նպատակներ են կատարվել, շատ ձեռքբերումներ է ունեցել,- Իմ ամենամեծ ձեռքբերումն ընտանիքս է: Չեմ կարծում՝ մասնագիտական ձեռքբերումները կարելի է համեմատել ընտանիքի հետ, բայց դրանք էլ են եղել և կարևոր են»:

Ծովինարը նկատեց, որ սիրում է վերլուծել անցածը, թե ի՞նչ է կորցրել, գտել: «Փորձում եմ լավ հիշողություններս պահել ու լավատես լինել: Իմ ծննդյան օրերը միշտ ուրախ են անցել, կարծում եմ՝ միջավայրից է եղել: 35-ամյակիս Նարեկի անակնկալները շատ հուզիչ էին, տեսանյութ էր պատրաստել գեղեցիկ, Նարեկը չի թողնում, որ տխրեմ: Ամեն տարիք, տարի իր գեղեցկությունն ունի, ամեն կնճիռ իր պատմությունն ունի, չես կարող միշտ երիտասարդ մնալ: Ես տարիքից չեմ վախենում, հոգով 18 տարեկան եմ զգում և ինձ երջանիկ մարդ եմ համարում»,- եզրափակեց նա:

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts