Սահարայում ձյուն է տեղացել (լուսանկար)
PHOTOԱշխարհի ամենաշոգ անապատում՝ Սահարայում, ձյուն է տեղացել: Այս մասին հայտնում է NY Post-ը:
Տարածաշրջանն այս տարի ականատես է մի շարք եղանակային անոմալիաների:
Ձյան շերտը ծածկել է Սաուդյան Արաբիայի այն հատվածները, որտեղ գրանցվել է մինչև 28 աստիճան ջերմաստիճան՝ Ֆարենհայտի սանդղակով (-2.22 Ցելսիուսի սանդղակով), ինչն անսովոր ջերմաստիճան է այս տարածաշրջանի համար:
Նշվում է, որ անապատային թագավորությունում շոգ սեզոնի ընթացքում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 122 աստիճանի (50 աստիճան՝ Ցելսիուսի սանդղակով), բայց այս ամիս ջերմաստիճանը իջել է ռեկորդային 32 աստիճանից էլ ցածր (0 աստիճան՝ Ցելսիուսի սանդղակով):
Բնության այս արտասովոր երևույթից Instagram-ում լուսանկարներ է հրապարակել լուսանկարիչ Քարիմ Բուչետատան։
Նա լուսանկարել է ձնապատ անապատն Ալժիրի Այն-Սեֆրա քաղաքից ոչ հեռու, իսկ ուղտերին ու ոչխարներին՝ Սաուդյան Արաբիայի հյուսիսարևմտյան Տաբուկ շրջանում։
Նշենք, որ ձյուն է տեղացել նաև Լիբանանում, Սիրիայում և Իրանում։