ԵՄ-ն ցանկանում է նվազեցնել դոլարի դերն իր տնտեսության մեջ. Financial Times
ECONOMICSԵՄ-ն ցանկանում է բարձրացնել եվրոյի դերը համաշխարհային հարթակում, այդպիսով նվազեցնելով դոլարի դերը անդամ-պետությունների տնտեսության մեջ: Այս մասին գրում է Financial Times-ը:
Լրատվամիջոցը մանրամասնում է՝ Եվրահանձնաժողովը պատրաստել է փաստաթղթի նախագիծ, որտեղ հստակեցվում է ամերիկյան արժույթից անկախության ամրապնդման անհրաժեշտության մասին:
Ըստ փաստաթղթի՝ ԱՄՆ գործող նախագահը Դոնալդ Թրամփի նախագահության օրոք բացահայտվել են ԵՄ-ի թույլ կողմերը, որոնք շտկման կարիք ունեն:
«Խոսքը վերաբերում է աշխարհում ԵՄ-ի տեղին, որպեսզի այն ունենա մեր չափերի հետ համադրելի տնտեսական ու ֆինանսական հզորություն»,- թերթը մեջբերել է հանձնաժողովի ներկայացուցչի խոսքը:
Նախատեսվում էր հարցը բարձրացնել մինչև ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունը:
Ըստ FT-ի՝ ԵՀ-ի այս դիրքորոշման վրա ազդել է Իրանի հետ կապված Թրամփի օրոք Վաշինգտոնի կողմից վարվող ռազմավարությունը: Մասնավորապես՝ այն ազդել է մի շարք եվրոպական ֆինանսական ենթակառուցվածքների վրա, այդ թվում՝ SWIFT, Euroclear և Clearstream կարգավորման համակարգերի:
Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները ԵՄ-ին ստիպել են ստեղծել վճարման հատուկ համակարգեր առևտրի համար, հետևաբար միության երկրները պետք է պաշտպանված լինեն նման միջոցառումների «ապօրինի արտատարածքային օգտագործման հետևանքներից»:
Միևնույն ժամանակ փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ն կարող է օգտագործել կորոնավիրուսային համավարակը սեփական դրամական միավորի դերը համաշխարհային հարթակում բարձրացնելու համար: