Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


«Մոտ մեկ տարվա դադարից հետո կփորձենք հանդիսատեսին ներկայացնել մեր կարոտը». Լուիզա Ղամբարյանը՝ բեմ վերադառնալու և նոր՝ «Կորած օրագիրը» հեռուստադրամայի մասին

LIFE

ՀՀ վաստակավոր արտիստ, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը ստեղծագործական բուռն շրջանում է: Դերասանուհին նկարահանվում է «Սիրո թևեր» հեռուստասերիալում, հասցրել է նկարահանվել նոր՝ «Կորած օրագիր» հեռուստադրամայում, իսկ փետրվարի 9-ից մոտ մեկ տարվա դադարից հետո կրկին կլինի թատրոնի բեմում: Tert.am Life-ի հետ զրույցում Լուիզան ասաց, որ իր մասնակցությամբ նախորդ նախագծի ավարտից հետո դադար չի ունեցել, քանի որ դրա կարիքը չի զգացել:

«Մշակութային կյանքն այդ պահին կանգնած էր, մենք բոլորս անաշխատունակ: Ավելին ասեմ՝ հիմա բոլորս աշխատելու կարիք ունենք, որովհետև աշխատանքն օգնում է դուրս գալ տարբեր հոգեվիճակներից, ապրումներից: Այսպես նաև մարդկանց համար ինչ-որ ժամանցի տարբերակ ապահովելու հնարավորություն կա: Թատերական կյանքն այդ շրջանում ավարտված էր, բայց փետրվարից բեմ կվերադառնանք, աշխատանքներ ենք տանում նաև նոր ներկայացման համար: Մոտ մեկ տարվա դադարից հետո կփորձենք հանդիսատեսին ներկայացնել մեր կարոտը: Նրանք էլ մեզ են կարոտել, հուզիչ նամակներ են գրում: Բոլորիս թվում էր, թե նորմալ է, մենք խաղում ենք, մարդիկ գալիս են, դիտում ներկայացումը, հուզվում, ծափահարում, բայց ստացվեց այնպես, որ հասկացանք՝ դա կարող է նաև չլինել» ,- ասաց նա:

Դերասանուհու խոսքով՝ սեպտեմբերից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում նկարահանվել է Առաջին ալիքի 16 մասանոց «Կորած օրագիրը» հեռուստադրամայում, որը Վարդգես Քալանթարյանի համանուն ստեղծագործության մոտիվներով է:

«Նկարահանումներն աշնանն իրականացրինք, բայց եթերում կլինի գարնանային եթերաշրջանում: Սովետական ժամանակաշրջանի գործը մեր ժամանակներին է համապատասխանեցրել Անահիտ Աղասարյանը, ռեժիսորը Հայկ Կբեյանն է։ Հիմնական դերասաններն են Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողները, որովհետև պատմությունն աշակերտների մասին է: Հաճելիորեն զարմացած եմ, աշխատել եմ խոստումնալից երիտասարդների հետ: Ցավոք, նրանցից մի քանիսն այդ օրերին պատերազմ գնացին: Ճիշտ է, բոլորը վերադարձել են, բայց ոմանք խնդիրներ ունեն»,- նշեց նա:

Լուիզան պատմեց, որ մարմանավորում է աշակերտուհիներից մեկի մայրիկին. «Ես ծնող եմ, ով սոցիալական ապահովության ոլորտի գլխավոր պատասխանատուներից մեկն է, պաշտոնյա է, աշխատավայրում խիստ է, որպես մայր՝ տանը մեղմ է: Ավագ սերնդի և երիտասարդների հարաբերություններն այսօր էլ խնդրահարույց են: Թե՛ մենք, թե՛ երեխաները շատ հարցերում պետք է վերանայենք մեզ, երիտասարդ սերունդը պիտի գնահատի շատ բաներ, որոնք տալիս է իրենց ավագ սերունդը: Հետաքրքիր գործ է, ուսուցողական է: Ես մշտապես ասել եմ, որ լավ կլինի նման նախագծերը շատ լինեն: Օրեր առաջ ռուսական արտադրության սերիալներից մեկն էի դիտում, որն ամբողջությամբ ազգային արժեքների, պատմության պրոպագանդա էր»:

Խոսելով «Սիրո թևեր» հեռուստասերիալի մասին՝ Լուիզան նկատեց, որ ցանկություն ուներ ներկայանալ այլ կերպարում: «Կերպարս կենցաղային է, թեթևամիտ, նրա համար արժեքներն այլ են, ապրում է ոսկիների, ադամանդների համար, հետո հասկանում է, որ երջանկությունը ոչ թե այդ ամենի, այլ ընտանեկան սիրո, երեխաների ճիշտ դաստիարակության մեջ է: Մենք ցույց ենք տալիս, որ ծնողի բացթողումների պատճառով երեխան կարող է այլ կերպ մեծանալ, փորձում ենք ներկայացնել նրբությունները,- ասաց նա և հավելեց, որ հեռուստասերիալում տարիների ընդմիջումից հետո ամուսիններ են խաղում դերասան Ալբերտ Սաֆարյանի հետ,- Ալբերտի հետ շատ հեշտ է, հրաշալի խաղընկեր և դերասան է: Երբեմն տրամաբանության սահմաններում իմպրովիզներ ենք անում, ինչը կարող ես թույլ տալ միայն լավ խաղընկերոջ դեպքում»:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan