«Պուտինը շփումներ չունի ո՛չ Թրամփի, ո՛չ էլ Բայդենի հետ». Պեսկով
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ շփումներ չունի ո՛չ ԱՄՆ-ի հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի, ո՛չ էլ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ria.ru-ն։
«Ո'չ, դեռ ոչ մի շփում նախատեսված չէ։ Ըստ էության, դրանք կարող են տեղի ունենալ, բայց առայժմ նախագահի օրակարգում սահմանված ինչ-որ շփումներ չկան»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը մտադիր չէ հրաժեշտ տալ Թրամփին։
Անդրադառնալով Բայդենի նոր թիմի հետ Պուտինի շփման մասին հարցին, Պեսկովը պատասխանել է, որ Բայդենի հետ նույնպես շփումներ չկան։
«Միացյալ Նահանգներում զբաղված են իրենց ներքին խնդիրներով»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



