Դիմորդները կհանձնեն առավելագույնը 2 միասնական քննություն․ ԱՀ ԿԳՄՆ
SOCIETYԱրցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը հայտնում է․
«Հայաստանի Հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված 2020-2021 ուսումնական տարվա բուհերի ընդունելության համար սահմանվել էր մրցութային մեկ քննություն, որի նպատակն էր հնարավորինս նվազեցնել ընդունելության քննությունները և դրանց հանձնման պարբերականությունը:
Մեր նախնական պայմանավորվածության համաձայն այս ուսումնական տարում ընդունելության համար նույնպես պետք է սահմանվեր մրցութային մեկ քննություն, սակայն 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության մրցույթի ավարտից հետո շատ քաղաքացիներ դժգոհություն են հայտնել առ այն, որ մեկ քննությունը լիարժեք չի ստուգում դիմորդի գիտելիքները և դիմորդների համար ավելի նախընտրելի է մրցույթին մասնակցել երկու առարկայի գումարային գնահատականով:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հետ Արցախի Հանրապետության նույն կրթական դաշտում գտնվելու հանգամանքը՝ 2021-2022 ուսումնական տարում ԱՀ և ՀՀ բուհեր ընդունվելու համար դիմորդները կհանձնեն առավելագույնը 2 միասնական քննություն։
ԱՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման 2021-2022 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՀ կառավարության կողմից հաստատվելուց հետո կհրապարակվի»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



