Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ-ն Հայաստանում պատրաստվում է նոր «գունավոր հեղափոխության»

ANALYSIS

ԱՄՆ-ն որոշում է կայացրել՝ 2021 թվականին կտրուկ մեծացնել Հայաստանին տրամադրող դրամաշնորհային օժանդակության չափը: Այս տեղեկությունը անչափ ուշագրավ է` հաշվի առնելով, որ ԱՄՆ այս տարվա բյուջեն, մեղմ ասած, պահպանողական է և միտված է ավելորդ ծախսերի կրճատմանը: Սակայն, Հայաստանի համար, ինչպես տեսնում ենք, բացառություն է արվել:

Անցկացնենք պարզ համեմատական՝ 2017 թ.-ին Հայաստանին ԱՄՆ կողմից տրամադրվել է 40,3 միլիոն դոլարի դրամաշնորհային աջակցություն: 2018 թվականին, ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգները Հայաստանին տրամադրել են 38,5 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն2019թ.-ին ԱՄՆ արտաքին աջակցությունը կազմել է 60 մլն դոլար2020-ին՝ 40 միլիոն դոլար: Հավելյալ 26 միլիոն դոլար էլ տրամադրվել է ՀՀ կառավարությանը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում: 2021-ի համար ԱՄՆ դրամաշնորհային աջակցության չափը կտրուկ աճել է՝ կազմելով շուրջ 100 միլիոն դոլար: Նշենք նաև, որ ամերիկյան աջակցությունը ներառում է ոչ միայն ԱՄՆ Պետքարտուղարության, այլև՝ Պաշտպանության նախարարության, Էներգետիկայի նախարարության, Անտառային ծառայության և Միջազգային զարգացման գործակալության (USAID) իրականացրած ծրագրերը:  

Ինչո՞վ է պայմանավորված նման կտրուկ աճը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն կրճատել է այլ երկրներին տրվող արտաքին աջակցության չափը: Բանն այն է, որ ԱՄՆ դրամաշնորհային աջակցությունը, որպես կանոն, կտրուկ ավելանում է երկու դեպքում՝ երբ առկա են խնդիրներ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների հարցում և երկրորդը՝ երբ երկրում առկա են նախահեղափոխական տրամադրություններ: Գաղտնիք չէ, որ նույն USAID կողմից ֆինանսավորվում են այսպես կոչված` գունավոր հեղափոխությունները: Միայն վերջին ամիսներին տեղեկություն տարածվեց այն մասին, որ USAID-ի կողմից ֆինանսավորվել է բելոռուսական ընդդիմությունը, նույն գործակալության կողմից ֆինանսավորվել է Կուբայի ընդդիմությունը և ստեղծվել է այսպես կոչված` կուբական թվիթերը, USAID անունը կապվում էր նաև հենց Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության ֆինանսավորման հետ, այն պարզ պատճառով, որ հեղափոխության թիկունքին կանգնած գրեթե բոլոր ՀԿ-ները նստած էին դրամաշնորհային «ասեղի» վրա: 

Հետևաբար՝ ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության կտրուկ ավելացումը Փաշինյանի համար ոչ թե ուրախանալու, այլ լրջորեն խորհելու առիթ է: Տպավորություն է ստեղծվում, որ Արևմուտքը ձեռքերը լվանում է ՀՀ վարչապետից, քանի որ ի դեմս նրա` այլևս չեն տեսնում այն ուժին ու լիդերին, ով կարող է տարածաշրջանում ամերիկյան քաղաքականություն իրականացնել։ Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը փորձելու է կոորդինացնել հայաստանյան տիրույթում գործող այն քաղաքական ուժերին, որոնց գաղափարներն ու մոտեցումներն այս կամ այն չափով մոտ են իր քաղաքականությանը։ 

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի վրա այս պահին «խաղադրույք» չի անում ոչ ՌԴ-ն, ոչ էլ ԱՄՆ-ն: Ռուսական կողմի համար Փաշինյանի գործոնը զրոյանալու է տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակումից հետո, իսկ ԱՄՆ-ի համար Փաշինյանը այլևս արևմտյան քաղաքական գիծը սպասարկելու տեսանկյունից ցանկալի և վստահելի գործիչ չէ: 

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards