Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ստեղծել եմ իմ բիզնեսը». Հասմիկ Խոջյանի ոճային ֆոտոշարքը և չնկարահանվելու պատճառը

LIFE

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն այս շրջանում չի նկարահանվում հեռուստանախագծերում, սակայն բավականին ակտիվ է սոցցանցերում: Նա ոճային նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել, որ այսպիսի լուսանկարներ ունենալու գաղափար վաղուց ուներ:

«Հագուստս և դետալները  ինքնուրույն եմ ընտրել, այնուհետև քննարկել լուսանկարչի հետ: Կարողանում ենք միասին ճիշտ աշխատել, պահել ստեղծագործական ընթացքի բալանսը ու ստանալ այն, ինչն ի սկզբանե պլանավորել էինք. այս անգամ դիմահարդարումս և վարսահարդարումս էլ էի վստահել ինքս ինձ:) Ասում են՝ վատ չի ստացվում»,- պատմեց դերասանուհին:

Հասմիկն այս շրջանում չի նկարահանվում, ստեղծել է իր բիզնեսը, որի հետ կապված մեծ նպատակներ ունի: Ասում է՝ մանրակրկիտ աշխատանք է տանում, որը ժամանակատար, բայց շատ հաճելի գործընթաց է, քանի որ սիրով է անում:

Դերասանուհին բավականին շատ ժամանակ է հատկացնում Ինստագրամի իր էջին. «Մեծ պատասխանատվություն է ունենալ բազմահազարանոց լսարան, մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ժամանակից տրամադրում են ինձ հետևելու համար: Նրանց փորձում եմ ներկայացնել մաքսիմալ հետաքրքիր կոնտենտ թե՛ էջում փոստերի, թե՛ սթորիներում տարբեր ինտելեկտուալ խաղերի միջոցով»:

Անդրադառնալով չնկարահանվելու փաստին՝ Հասմիկը նկատեց, որ 3 տարի անընդմեջ եթերում լինելուց հետո մի քանի ամսվա դադարն անհրաժեշտություն էր:

«Հեռուստադիտողը պետք է կարոտի դերասանին և սպասի նրա նոր կերպարներին: Իսկ ես այս ընթացքում լցվել եմ նոր էներգիայով ու արդեն պատրաստ եմ նորից ներկայանալ հեռուստաէկրաններին: Այս ընթացքում շատ առաջարկներ եմ ունեցել, բայց դեռ սպասում եմ, հավատով սպասում եմ ու արդեն զգում եմ, որ շատ շուտով կլինի այն առաջարկը, որին մեծ սիրով կհամաձայնեմ ու կաշխատեմ տասնապատիկ ոգևորությամբ, լիքը նոր, թարմ ուժերով ու մեծ եռանդով, ինչը կգոհացնի թե՛ ինձ, թե՛ ստեղծագործական անձնակազմին, թե՛ հեռուստադիտողներին.,- ընդգծեց դերասանուհին:

Չնայած 2020-ին նախ կորոնավիրուսի, ապա պատերազմի արդյունքում ոլորտը բավականին պասիվացավ, Հասմիկի խոսքով, առաջարկներ ունեցել է, այլ հարց, որ որոշել է սպասել: Դերասանուհին նկատեց, որ հիմա վերականգման փուլ է. «Հայաստանում բոլոր ոլորտները շատ մեծ հարված ստացան, այնպես, ինչպես ցանկացած գիտակից հայ աշխարհի տարբեր անկյուններում: Վերականգնողական  ընթացք է ամենուր և բոլորի մոտ: Փորձում ենք բուժվել, չնայած ցավը խորն է, իսկ սպին հավերժ կմնա»:

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts