Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՀՈԻՆՎԱՐԻ)․ Հա­յաս­տա­նում վե­րաց­վել են քա­ղա­քա­ցի­ա­կան աս­տի­ճան­նե­րը և դա­սե­րը․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Հոլանդիա՝ Գրկախառնությունների օր, Դոմինիկյան Հանրապետություն՝ Սուրբ Ալտագրասիի օր, Ռուսաստան՝ Ինժեներական զորքերի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1864- Երևանի և Թիֆլիսի միջև հաստատվել է հեռախոսային կապ:

1872 - վախճանվել է բանաստեղծ Պետրոս Դուրյանը:

1878- ծնվել է նշանավոր բանաստեղծ Վահան Թեքեյանը:

1887 –ծնվել է բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ Հակոբ Անտոնյանը:

1916 - վախճանվել է հանրահայտ բժիշկ Հրանտ Հայրամեն:

1919 –հայ-վրացական պատերազմի ընթացքում Լոուտոնը բրիտանական թագուհու անունից պահանջել է հայկական իշխանությունից՝ դադարեցնել ռազմական գործողությունները և սպասել հրահանգների Թիֆլիսում գտնվող բրիտանական շտաբից, որն ընդունվել է հայկական կողմից:

1921– Հայաստանում վերացվել են քաղաքացիական աստիճաններն ու դասերը և սահմանվել է մեկ ընդհանուր կոչում` Հայաստանի քաղաքացի:

1921- ստեղծվել է ՀԽՍՀ ժողտնտխորհուրդը:

1938 - ծնվել է կենդանաբան Ֆելիքս Դանիել յանը:

1938 - ծնվել է տնտեսագետ Գևորգ Եղիազարյանը:

1950 - ծնվել է դերասան Վլադիմիր Եպիսկոպոսյանը:

1960 - ծնվել է ռուսաստանցի հայազգի դերասան Դմիտրի Խառատյանը:

1967 – ծնվել է շախմատիստ, գրոսմայստեր, Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող Արտաշես Մինասյանը:

1978 - ծնվել է քանդակագործ Արփինե Քեթցյանը:

1989 – ծնվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը:

1992 - հայկական զինված խմբավորումները ջախջախել են Ստեփանակերտում գտնվող ադրբեջանական ՕՄՕՆ-ի հենակետը, կենդանի մնացածները փախել են Աղդամի ուղղությամբ:

1999-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հաիթիի հետ:

2007-Էջմիածնում և աշխարհի բոլոր եկեղեցիներում հոգեհանգստի արարողություն է տեղի ունեցել՝ ի հիշատակ «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի, որը սպանվել էր Ստամբուլում:

2008- մեկնարկել է փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների քարոզարշավը:

2017-տեղի է ունեցել «Ելք» դաշինքի առաջին համաժողովը:

2020-քաշքշուկ է տեղի ունեցել Ազգային ժողովում. խորհրդարանում կրքերը բորբոքվել են երեք տառով բառի հիշատակմամբ հայտարարությունից հետո։ Արման Բաբաջանյանը պահանջել է ներողություն խնդրել, Գևորգ Պետրոսյանը ու ևս 3 ԲՀԿ-ական մեկ օրով զրկվել են նիստերի դահլիճ մուտք գործելու իրավունքից։

ԱՇԽԱՐՀ

1338 -ծնվել է Ֆրանսիայի թագավոր Կարլ 5-րդ Իմաստունը:

1506 – Հռոմի պապ Հուլիոս 2-րդի նախաձեռնությամբ ստեղծվել է Վատիկանի զինված ուժերի գլխավոր մաս կազմող շվեյցարական գվարդիան:

1609 –վախճանվել է ֆրանսիացի պատմագիր Ժոզեֆ Սկալիգերը:

1743 -ծնվել է ամերիկացի գյուտարար, ԱՄՆ-ում առաջին շոգեքարշ ստեղծող Ջոն Ֆիտչը:

1775 -Մոսկվայի Բոլոտնի հրապարակում մահապատժի է ենթարկվել խռովարար Եմել յան Պուգաչովը:

1789– վախճանվել է ֆրանսիացի մատերիալիստ փիլիսոփա, աթեիստ, գիտական աթեիզմի հիմնադիր Փոլ Անրի Հոլբախը:

1793 – Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ դատարանի վճռով գիլ յոտինով մահապատժի է ենթարկվել Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդը՝ ազգի ազատության և պետության ընդհանուր անվտանգության դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով:

1854 – Ատլանտյան օվկիանոսում իռլանդական Լամբեյ կղզու մոտ վթարի է ենթարկվել անգլիական RMS Tayleur նավը, ինչի հետևանքով զոհվել է 362 մարդ:

1855 -ծնվել է ամերիկացի գյուտարար, հրազենի նախագծող Ջոն Բրաունինգը:

1906 - ծնվել է բալետի սովետական արտիստ և բալետմայստեր Իգոր Մոիսեևը:

1924 - վախճանվել է Խորհրդային Միության հիմնադիր Վլադիմիր Լենինը:

1925 -Ճապոնիան ճանաչել է ԽՍՀՄ-ը, և ճապոնական զորքերը լքել են Հեռավոր Արևելքը:

1941 - ծնվել է իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն:

1950 - վախճանվել է անգլիացի գրող Ջորջ Օրուելը:

1954 -ԱՄՆ-ում ջուրն է իջեցվել աշխարհում առաջին ատոմային սուզանավը՝ «Նաուտիլիուսը»:

1961 - Ֆրի Սթեյթ երկրամասում հանքախորշի փլուզման հետևանքով կենդանի թաղվել է 435 հանքափոր:

1976 - «Կոնկորդ» ինքնաթիռը իրականացրել է իր առաջին կոմերցիոն թռիչքը Լոնդոնից Բահրեյն: 1977 -Իտալիայում թույլատրել են աբորտները:

1968 – սկսվել են Կխեշանի պաշարման մարտերը, որոնք եղել են վիետնամա-ամերիկյան պատերազմի ամենանշանավոր մարտերից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee