Ռուսաստանի ԱԳՆ-ում «զվարճալի» են անվանել Ուկրաինայի պարտքի մի մասը ներելու ԵՄ-ի առաջարկը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելուց հրաժարման ֆոնին Ռուսաստանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Վիգաուդաս Ուշացկասի` ուկրաինական պարտքի մի մասը ներելու առաջարկը զվարճալի է հնչում: Այդ մասին Facebook սոցցանցի իր էջում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Վերջին մի քանի օրվա ընթացքում ՌԴ-ում Եվրամիության մշտական ներկայացուցիչ Վիգաուդաս Ուշացկասը մի շարք ինքնատիպ, բայց իրար մի քիչ հակասող հայտարարություններ է արել,- նշել է նա: Նախ նա Ռուսաստանին առաջարկել է ընկերական մոտեցում դրսեւորել եւ ներել Ուկրաինայի պարտքի 20 տոկոսը: Հաջորդ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն հանվի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Զվարճալի բան է ստացվում. Ռուսաստանը պիտի ընկերաբար նվիրի սեփական փողը, որը Ուկրաինային պարտքով է տվել, բայց չի կարող հույս ունենալ որ, որպես «նվեր», կհանվեն այն անօրինական պատժամիջոցները, որոնք ըստ էության պահպանվում են Կիեւի կողմից մինսկյան համաձայնագրի չկատարման հետեւանքով, շարունակել է Զախարովան: Ընդ որում, Կիեւին ամբողջ տարվա ընթացքում են «Նոր տարվա նվերներ» տալիս միլիոնանոց տրանշների տեսքով»:
Այս շաբաթ Ուշացկասը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կհետեւի Եվրամիության օրինակին եւ սեփական կամքով կվերակառուցի Ուկրաինայի պարտքը:



