Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


«Երբեք ոչ մի տղամարդու համար նման քայլերի չէի գնա». Լիլիթ Բադանյանը՝ «Սարի աղջիկ» սերիալում իր դերի և իրական տեսակի մասին

LIFE

Դերասանուհի Լիլիթ Բադանյանը «Սարի աղջիկ» հեռուստասերիալում իր դերը դեբյուտային է համարում, քանի որ մինչև այս շարունակական կերպար չի ունեցել: Tert.am Life-ի հետ զրույցում Լիլիթը պատմել է հեռուստասերիալի, իր ճանապարհին հանդիպած բարդությունների, թատրոնում խաղալու և մասնագիտության հետ մեծ նպատակներ չկապելու մասին:

Լիլիթի խոսքով՝ ֆիլմերում և սերիալներում նկարահանման փորձ, որպես այդպիսին, չի ունեցել, նկարահանվել է, բայց շատ կարճատև կերպարներով: «Այս հեռուստասերիալն առաջինն է, որտեղ հանդես եմ գալիս հիմնական, շարունակական կերպարով: Մինչև այդ աշխատում էի «Իմացիր ավելին» նախագծում՝ որպես տնօրեն, Դիանա Գրիգորյանն ինձ ճանաչում էր, գիտեր, որ դերասանուհի եմ, մի փոքր ծանոթ էր նաև իմ դերասանական շնորհքին: Երբ հեռուստասերիալի համար հայտարարված քաստինգի ժամանակ օգնում էի Դիանային կազմակերպչական հարցերով, նույնիսկ չգիտեի, որ ինքս էլ զբաղվածություն կունենամ նախագծում: Շատ ուրախացա, որ այսպես ստացվեց: Հիմա շարունակում եմ մնալ «Իմացիր ավելին» հաղորդման տնօրեն, բայց, երկրում տիրող իրավիճակով պայմանավորված այս պահին նկարահանումները դադարեցված են» ,- ասաց նա:

Ըստ երիտասարդ դերասանուհու՝ այն, ինչ իր կերպարը՝ Լեյլին է անում կյանքի հետ, Լիլիթը չէր անի: «Լեյլին անկազմակերպ, զգացմունքների հիման վրա քայլեր անող աղջիկ է, ով չի հասկանում, որ տղամարդուն կողքիդ երկար պահելու համար պետք է մի փոքր համբերատար լինել, մտածված քայլեր անել: Իր քայլերի արդյունքում նա դառնում է իր սիրելիի համար տհաճ կին, քանի որ ոչ մի տղամարդ չի սիրում այդքան խանդոտ, հիստերիկ կնոջ: Չնայած այս ամենին՝ նրա քայլերն արդարացված են, որովհետև սիրում է Վանին: Ինքս բնավորությամբ շատ ավելի զուսպ, հպարտ եմ, ինքնասիրությունս շատ ավելի բարձր է, երբեք ոչ մի տղամարդու համար նման քայլերի չէի գնա: Ինստագրամի իմ էջին հեռուստադիտողները, ի զարմանս ինձ, բավականին լավ հաղորդագրություններ են ուղարկում, արդարացնում կերպարս՝ մտածելով, որ ոչ թե սցենարիստը, այլ ես եմ որոշում Լեյլիի ճակատագիրը» ,- նշեց նա:

Լիլիթն անկեղծացավ, որ խաղալու ընթացքում նաև բարդություններ են լինում, առավել ևս, երբ աշխատանքին լրջությամբ է մոտենում: «Սերիալային տեմպը շատ արագ է և երբ ինչ-որ կտորում պետք է շատ էմոցիաներ ցույց տաս, նախապատրաստվելու ժամանակը շատ քիչ է: Այստեղ արդեն աշխատանքը բարդանում է, բազմիցս ասել եմ, որ սերիալում խաղալն ավելի բարդ է, քան ֆիլմում: Դու պետք է ավելի ճկուն, մարզված լինես, որ որսաս պահը, կերպարի խաղի մեջ մտնես, բայց երբ սիրում ես աշխատանքդ, այն հաճույքով ես անում, ամեն ինչ ավելի հեշտ է ստացվում: Նաև շատ են օգնում մեր ավելի փորձառու, ավագ գործընկերների խորհուրդները: Նրանց փորձն այնքան մեծ է, որ խորհուրդները չլսելն ուղղակի հիմարություն կլինի: Այն ճանապարհը, որը նրանք վաղուց անցել են, մենք նոր ենք փոքրիկ քայլերով անցնում»,- ընդգծեց նա:

Լիլիթն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը չորս տարի առաջ: Պատմեց, որ ավարտելուց հետո միանգամից ընդունվել է «Գոյ» թատրոն: «Համաճարակի հետ կապված սահմանափակումների պատճառով թատրոնում այս պահին 60-ից ավելի հանդիսատես թողնել չի թույլատրվում: Բավականին ժամանակ է՝ չենք խաղում, վերջինն Ամանորյա ներկայացումներն են եղել, բայց հիմա, հուրախություն բոլորիս, մի քանի պրեմիերա ունենք, որոնք արդեն պատրաստ են, թարմ խաղացանկով հանդես կգանք: Հավատացեք, դերասանը թատրոնով է դերասան դառնում և մնում դերասան: Երգիչը գնում է ձայնային վարժությունների, իսկ դերասանն այդ վարժությունները բեմում է անում, մարզվում է ամեն առումով»,- նկատեց նա:

Խոսելով դերասանական ասպարեզի հետ կապված իր նպատակների մասին՝ Լիլիթն ասաց, որ համեստ է, մեծ ախորժակ չունի, քանի որ տեսնում է երկրի իրավիճակը:

Շուկան մեծ չէ, պահանջարկ և առաջարկ չկա: Համալսարանում մեծ քանակությամբ դերասաններ են կրթվում, բայց անգործ են մնում: Մեր կուրսում 23 հոգի էինք, հիմա մեկ-երկուսն են, որ թատրոնում են խաղում և նկարահանվում են տարբեր նախագծերում: Չկա տեղ, որտեղ կարող ես քեզ մատուցել, ներկայացնել: Երկրից դուրս գալու ցանկություն չունեմ, հետևաբար, Օսկարներ վերցնելու ձգտում՝ ևս, իրատես մարդ եմ: Իսկ եթե այս ամենը դնենք մի կողմ, կասեմ, որ դերասանից կախված է ինքնակրթությունը: Մեր մասնագիտությունն այնպիսին է, որ այսօր կարող ես բժշկի, վաղը՝ կոշկակարի կերպարում լինել: Պետք է տեղեկացված լինես բոլոր մասնագիտություններից, որպեսզի կարողանաս դերդ ճիշտ մատուցել: Արտաքինը ևս կարևոր է, պետք է խնամված լինես, քանի որ որոշ մարդկանց համար օրինակ ու թելադրող ես դառնում» ,- եզրափակեց դերասանուհին:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan