87 տարեկանում մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստահաղորդավար Լարի Քինգը
CULTURE87 տարեկանում մահացել է ամերիկացի հայտնի լրագրող ու հեռուստահաղորդավար Լարի Քինգը։ Այս մասին հաղորդում է նրա Twitter-ի էջը։
Ինչպես փոխանցում է Independent-ը, Քինգը մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում`կորոնավիրուսի դեմ պայքարից հետո. հեռուստահաղորդավարը երկար տարիներ առողջական խնդիրներ է ունեցել։
Լոուրենս Հարվի Զեյգերը (Լարի Քինգ) ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 19-ին Նյու Յորքի շրջանում։ Լարիի ծնողները՝ Ջենի և Էդի Զեյգերները, գաղթել են Բելառուսից և Ավստրիայից (հայրը Ավստրիայից էր, իսկ մայրը՝ Բելառուսից)։
Հաղորդավարը հայտնի էր իր «Larry King Live» շոուի շնորհիվ։ Նա անցկացրել է ավելի քան հիսուն հազար հարցազրույց։ Քինգը «Էմմի» և «Պիբոդի» մրցանակների դափնեկիր է։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



