Մանուել Նոյերի պատմական ռեկորդը
SPORTՄյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը «Շալկեի» դեմ Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի խաղում (4:0) սահմանել է Բունդեսլիգայի ռեկորդ:
Դա 34-ամյա դարպասապահի 197-րդ «չոր» հանդիպումն էր Գերմանիայի առաջնությունում: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը, որը Բունդեսլիգայում սեփական դարպասն անառիկ է պահել 196 խաղերում ու կարիերան ավարտել 2008 թվականին, հաղորդում է Opta-ն:
Հիշեցնենք, որ 34-ամյա Նոյերը 2011 թվականից է պաշտպանում «Բավարիայի» դարպասը: Դրանից առաջ նա հանդես է եկել նաև «Շալկեում»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



