«Այս փոքրիկ հրաշքներն առանց գիտակցելու թելադրում են մի ամբողջ ընտանիքի տրամադրություն». Արևիկ Ուդումյանի նոր լուսանկարը դստեր հետ
PHOTOՀաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը, ով դեկտեմբերին երկրորդ անգամ մայրիկ դարձավ, դստեր՝ Նունեի հետ լուսանկար է հրապարակել և գրառում արել փոխված առօրյայի մասին: Արևիկն առայժմ ցույց չի տալիս դստեր դեմքը:
«Այս փոքրիկ հրաշքներն առանց գիտակցելու, իրենց քնել-չքնելով, ուտել-չուտելով թելադրում են մի ամբողջ ընտանիքի տրամադրություն: Եվ որքան էլ մամաները ջանում են, որ ոչինչ և ոչ մեկ չխանգարի բալիկի անուշ քունը, արի ու տես, որ հաճախ բալիկները ավելի լավ քնում են փոշեկուլի կամ վարսահարդարիչի ձայնի ներքո: Ձայն, որն ինձ, օրինակ, միշտ նյարդայնացրել է, իսկ բալիկներին, փաստորեն, հիշեցնում է մամայի փորիկի իրենց այդքան ծանոթ ու հարազատ ձայները և օգնում քնել հանգիստ և խաղաղ: Փոշեկուլի, ջրվեժի ու վարսահարդարիչի ձայնը սպիտակ աղմուկի դասական օրինակներ են: Այո, աղմուկները լինում են տարբեր գույների և հենց սպիտակն է բալիկներին հաճախ օգնում քնել»,- գրել է նա:
Նշենք, որ հաղորդավարուհու որդին՝ Ռուբենը, արդեն 4 տարեկան է: