Ի՞նչ հիմքով էիք հայտարարում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը. Էդուարդ Շարմազանով
BLOGԷդուարդ Շարմազանով-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Բա եթե բանակը 30 տարի չէր զինվել, այդ ինչպե՞ս էր Տավուշի դեպքերից հետո ասում ,որ մեր բանակն ամենամարտունակն է՝ իրեն դնելով մարշալ Ժուկովի տեղը։
Հողատուն և իր «գեբելսյան քարոզչամեքենան» շրջանառության մեջ են փորձում դնել կեղծ թեզ, թե 30 տարի մեր բանակը չի զինվել ու մարտունակ չի եղել։
Մի հռետորական հարց․ եթե բանակը 30 տարի չի զինվել ու մարտունակ չէր, ինչպե՞ս էիր Տավուշի դեպքերից հետո հայտարարում, որ մեր բանակն ամենամարտունակն է ու ադրբեջանցիներին հաղթել է։
Ի՞նչ հիմքով էիք հայտարում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը։
Մեր բանակը թե՛ 90-ականներին եւ թե՛ 2016-ի ապրիլին իր խնդիրը լուծել է,իսկ 2020-ի աշնան պարտության գլխավոր մեղավորը հողատուն է ։
Այնպես որ, մտքներովդ չանցնի, թե կարողանալու եք մեղավորներ նշանակել մարդկանց, որոնք ձեզ զարգացող Արցախ, ամուր բանակցային հիմքեր եւ հաղթանակած բանակ են թողել:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



