Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈԻՆՎԱՐԻ)․ Երևանում բացվել է առաջին պետական դրամատիկական թատրոնը․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Մաքսավորի միջազգային օր, Ավստրալիա՝ Ավստրալիայի օր, Դոմինիկյան Հանրապետություն՝ Դուարթեի օր, Ուգանդա՝ Ազատության օր, Հնդկաստան՝ Հանրապետության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1909 –ծնվել է նկարիչ Մհեր Աբեղյանը:

1914- կնքվել է ռուս-թուրքական համաձայնագիր Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ իրականացնելու վերաբերյալ: Այն նախատեսում էր Արևմտյան Հայաստանը բաժանել երկու նահանգի: Նահանգապետների թեկնածությունն առաջադրելու էին եվրոպացիները, իսկ հաստատելու էր սուլթանը: Նահանգապետների ենթակայության ներքո էին գտնվելու վարչական, դատական և ոստիկանական իշխանությունները: Նահանգներում պաշտոնական գրագրությունը կատարվելու էր տեղի ժողովուրդների լեզուներով (հայերեն, քրդերեն և թուրքերեն):

1922 - Երևանում բացվել է առաջին պետական դրամատիկական թատրոնը (ներկայումս՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն):

1924– ծնվել է նշանավոր ռադիոֆիզիկոս, ակադեմիկոս, քաղաքական գործիչ Ռաֆայել Ղազարյանը:

1951 –վախճանվել է անգլիահայ գրող, թարգմանիչ Զաբել Բոյաջյանը: 1983 –վախճանվել է դերասան Դորի Ամիրբեկյանը:

1992-Ղարաբաղյան հակամարտության ժամանակ ադրբեջանական ուժերը հարձակում են սկսել հայկական Դաշտալի գյուղի ուղղությամբ և, տալով հարյուրից ավելի զոհ, նահանջել են:

2019 -վախճանվել է ֆրանսահայ կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար Միշել Լեգրանը:

2020- Նիկոլ Փաշինյանը բացահայտել է, թե ինչպես է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը իրեն թանկարժեք գրիչ նվիրել և ակնարկել իր՝ «իջևանցու փեսա» լինելը։

ԱՇԽԱՐՀ

1340 -Էդուարդ 3-րդը հայտարարվել է Ֆրանսիայի թագավոր:

1500– Յանսե Պիսենը դարձել է առաջին եվրոպացին, որն ափ է իջել Բրազիլիայում և ուսումնասիրել Ամազոնը:

1525 -հայտնվել է Ռուսաստանի առաջին տպագիր քարտեզը՝ Մոսկովյան հողերի քարտեզը:

1531 -Լիսաբոնում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է մոտ 30 000 մարդ:

1697 -Իոհան Բեռնուլին առաջարկել է բրատիստոխրոնի մասին ոչ ճիշտ լուծում, որին ի պատասխան 5 այլ գիտնականներ հրապարակել են ճիշտ լուծումը, որի արդյունքում հայտնվել է մաթեմատիկայի նոր ճյուղ՝ վարիացիոն հաշվարկի ճյուղը:

1788 – կապիտան Արթուր Ֆիլիպը Ավստրալիայում հիմնել է առաջին բնակավայրը, որը հետագայում դարձել է Սիդնեյ քաղաքը:

1823 -վախճանվել է անգլիացի բժիշկ, վիրաբույժ, բնական ծաղկի պատվաստանյութի հայտնաբերող Էդուարդ Ջենները:

1837– Միչիգանը դարձել է ԱՄՆ-ի 26-րդ նահանգը:

1871 -ֆրանկո-պրուսական պատերազմի ժամանակ զինադադար է կնքվել շրջափակված Փարիզի և պրուսական բանակի միջև:

1891 -վախճանվել է գերմանացի կոնստրուկտոր Նիկոլաուս Ավգուստ Օտտոն, որը ստեղծել է քառատակտ ներքին այրման շարժիչը:

1893 -վախճանվել է ամերիկացի գեներալ Էբներ Դաբլդեյը, որին են վերագրում բեյսբոլ խաղի ստեղծումը:

1911 -առաջին թռիչքն է իրականացրել Կլեն Կյորտիսն իր իսկ ստեղծած՝ աշխարհում առաջին հիդրոպլանով: – ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, Նոբել յան մրցանակի դափնեկիր Պոլիկարպ Կաշը:

1918 –ծնվել է ռումինացի քաղաքական գործիչ Նիկոլաե Չաուշեսկուն:

1924 -Պետրոգրադի խորհրդի 2-րդ համագումարը որոշել է Պետրոգրադը վերանվանել Լենինգրադի:

1925– ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան, ռեժիսոր Փոլ Նյումանը:

1934– Գերմանիայի և Լեհաստանի միջև ստորագրվել է միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագիր:

1939 -Վաշինգտոնում տեսական ֆիզիկայի համաժողովի ժամանակ Նիլս Բորը հայտարարել է ուրանի տրոհման հայտնագործության մասին:

1943 –վախճանվել է խորհրդային գենետիկ, բուսաբան, աշխարհագրագետ Նիկոլայ Վավիլովը:

1950 - Հնդկաստանը դարձել է անկախ պետություն:

1965 - Հինդին դարձել է Հնդկաստանի պետական լեզու:

1980 - Իսրայելն ու Եգիպտոսը հաստատել են դիվանագիտական հարաբերություններ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee