«Պատիվ եմ ունեցել ոչ թե րոպեներ, այլ ժամեր շարունակ լսել աշխարհումս ամենալուսավոր ու տաղանդավոր երաժշտին». Իննա Խոջամիրյանի գրառումը՝ Տիգրան Մանսուրյանի 82-ամյակին
LIFEՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այսօր նշում է 82-ամյակը: Այդ առթիվ դերասանուհի Իննա Խոջամիրյանը լուսանկար է հրապարակել նրա հետ և գրառում արել Ինստագրամի իր էջում:
«Ինչ երջանիկ եմ ես, որ աշխարհումս ամենատաղանդավոր ու լուսավոր ափերի մեջ իմ մի բուռ, հուզմունքից դողացող ձեռքերն են եղել բազմիցս, և դրանք ամենաջերմ ձեռքսեղմումներն են եղել ու ամենաանկեղծ: Ինչքան հարուստ եմ, որ պատիվ եմ ունեցել ոչ թե րոպեներ, այլ ժամեր շարունակ լսել, լցվել, խոսել, հիանալ, գրկել աշխարհումս ամենալուսավոր ու տաղանդավոր երաժշտին, մտավորականին, պապիկին, մարդուն:
Ես, իսկապես, երջանիկ եմ և, իսկապես, Ձեզ ամենաշատն եմ սիրում: Բարի տարեդարձ մաեստրո, առողջ եղեք»,- գրել է նա:

1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



