Խաղաղությունը՝ զինվորի աչքերով. «Թովմասյան» հիմնադրամը Բանակի օրվա առթիվ բարեգործական ակցիա է իրականացրել
SOCIETY«Թովմասյան» հիմնադրամը, շարունակելով իր բարեգործական նախագծերի շարքն` ուղղված արցախցի ընտանիքների եւ զինվորների աջակցությանը, նախաձեռնել է նոր ծրագիր՝ «Խաղաղությունը` զինվորի աչքերով»։
Հունվարի 28-ին՝ Բանակի տոնի կապակցությամբ, հիմնադրամն այցելել է «Արթմեդ» բժշկական կենրոնում բուժում ստացող զինվորներին, շնորհավորել նրանց, պարգեւել դրական լիցքեր, ինչպես նաեւ զինվորների հետ միասին նկարել կտավներ՝ «Խաղաղությունը` զինվորի աչքերով» խորագրով։
Նախաձեռնությանը միացել են նաեւ Նկարիչների միության մի քանի տաղանդավոր նկարիչներ, որոնք օգնել են զինվորներին` իրենց պատկերացումները փոխանցել կտավին։
Նախաձեռնության շրջանակներում նկարված կտավների աճուրդ-վաճառքից ստացված հասույթն ամբողջությամբ կուղղվի առողջական ծանր վիճակում գտնվող զինվորների բուժմանը։
«Ծրագրի ամբողջ ընթացքը թափանցիկ է եւ հասանելի մեր պաշտոնական էջերում։ Հիմնադրամի կողմից ստեղծված անկախ խորհուրդի վերահսկողության ներքո` նախագծի ամբողջ հասույթը կտրամադրվի տարբեր բուժհաստատություններում գտնվող զինվորներին՝ փրկելու համար նրանց կյանքը։
Այս կարեւոր նախաձեռնության շնորհիվ` մենք կկարողանանք օգնել ու փրկել մեր զինվորներին, ովքեր չխնայեցին իրենց կյանքը մեր կյանքի համար։
Միացեք մեզ. միասնական ու համատեղ ուժերով մենք կկարողանանք իրագործել անհնարինը»,- ասված է «Թովմասյան» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



