Yerevan, 21.September.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անձնական գործերում ձեզ միայն հաջողություն կուղեկցի․ հունվարի 29-ի աստղագուշակ

LIFE

Խոյ: Օրը բարենպաստ կլինի հատկապես նրանց համար, ովքեր փոխում են աշխատանքը կամ իրենց տեղն են փնտրում նոր կոլեկտիվում: Հեշտությամբ եք նվաճում մարդկանց համակրանք, այնպիսի գործնական հարաբերությունների մեջ եք մտնում, որոնք խոստանում են ներդաշնակ և արդյունավետ լինել: Ղեկավարության աչքից չեն վրիպում ձեր նվաճումները, ինչը դրական հետևանքներ կունենա առաջիկայում:

Ձեզ համար հետաքրքիր է այն ամենն, ինչ դուք անում եք, այնպես որ տրամադրությունը բարձր կլինի ողջ օրվա ընթացքում: Ձեր խանդավառությունը վարակիչ է, իսկ մտերիմներն էլ պատրաստ են աջակցել ցանկացած գաղափարի, որ դուք կտաք:

Ցուլ: Այսօր ոչ մի դեպքում չպետք է դառնաք ձեր վատ տրամադրության գերին` տխրելու լուրջ պատճառ այսօր դուք չունեք: Ճիշտ է, երբեմն ծագում են տարաձայնություններ աշխատակիցների և ղեկավարության հետ, սակայն խաղաղությունը կհաստատվի շատ արագ, և դժվար թե որևէ մեկը ձեր դեմ չարանա:

Փաստաթղթերի ձևակերպումը ենթադրվածից ավելի շատ ժամանակ կխլի, սակայն անգամ դա ձեզ չի խանգարի իրականացնել մի շարք համարձակ ծրագրեր: Օրվա երկրորդ կեսին թե մասնագիտական, և թե անձնական ոլորտում ձեր առջև կբացվեն նոր հնարավորություններ:

Երկվորյակ: Աշխատեք չշեղվել ձեզ համար մեծ կարևորություն ներկայացնող գործերից` դուք շանս ունեք դրանք բարեհաջող ավարտին հասցնել, անգամ` եթե անբարյացկամները փորձեն ձեզ խանգարել: Խուսափեք աշխատավայրում ավելորդ խոսակցություններից, մի տարածեք չստուգված տեղեկություններ, անգամ եթե դրանք ձեզ ճշմարտացի են թվում: Հույս մի դրեք այն բանի վրա, որ բամբասանքները ձեզ կօգնեն վեր բաձրանալ ծառայողական աստիճաններով:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրական փոփոխություններ անձնական կյանքում` կկարգավորվեն ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները:

Խեցգետին: Դուք այսօր անգամ ամենաձանձրալի ու անհույս գործերին ձեռնամուխ եք լինում մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ, և այդ հատկություններն էլ ձեզ օգնում են լուրջ հաջողությունների հասնել: Դրա հետ մեկտեղ դուք նաև ձեռք եք բերում նոր և շատ ազդեցիկ դաշնակիցներ: Հնարավոր է, որ նրանք չկիսեն ձեր բոլոր հետաքրքրությունները, սակայն դուք նրանց դուր եք գալիս, իսկ այդ պահի համար դա արդեն բավարար է:

Բացասական միտումների ազդեցությունը տևական չի լինի, և շուտով ամեն ինչ կհարթվի: Անձնական հարաբերություններում կարող են զգալի փոփոխություններ տեղի ունենալ, որոնք զուգադիպության կամ հանգամանքներիորոշակի դասավորության հետևանք են:

Առյուծ: Գործնական տեսանկյունից օրն այնքան էլ բարենպաստ և խոստումնալից չէ, և լուրջ հաջողություններ աշխատանքում ակնկալելն իրատեսական չէ: Փոխարենը դուք հնարավորություն ունեք ծանոթանալու այնպիսի մարդկանց հետ, ովքեր շուտով ձեզ կօգնեն վեր բարձրանալ կարիերայի աստիճաններով: Այսօր ցանկալի չէ գործարքներ կնքել: Մեքենայությունների զոհ դառնալու ռիսկը մեծ է:

Տնային գործերը բավական ժամանակ են խլում, սակայն դուք գիտեք, որ ջանքերը զուր չեն, և արդյունքն էլ կարդարացնի սպասումները: Շատ չծանրաբեռնվելու համար որոշ գործեր կարելի է հանձնարարել մտերիմներին:

Կույս: Դուք չափից շատ եք հուզվում մանրուքներից, անհանգիստ վիճակում եք, չնայած որ դրա համար լուրջ պատճառներ չկան: Սակայն, դրա հետ մեկտեղ, դուք լուրջ վրիպումներ թույլ չեք տալիս, և կարողանում եք գործերը բարեհաջող ավարտին հասցնել: Հարմար օր է գործարքներ կնքելու համար` դրանք հաստատ ձեզ լուրջ եկամուտ կբերեն:

Օրը հարմար է սեփական ծրագրերի շուրջ ընկերների, ազգականների և սիրելի մարդու հետ խոսելու համար: Կարելի է հեռավոր ուղևորությունների մեկնել: Հնարավոր են նաև ռոմանտիկ հրապույրներ, որոնք, թեև ոչ այնքան լուրջ, սակայն զվարճալի կլինեն:

Կշեռք: Այսօր ստիպված եք լինելու զբաղվել միաժամանակ ահռելի քանակության գործերով, և ի զարմանս բոլորի, դուք ամեն ինչը հաջողությամբ ավարտին կհասցնեք: Ղեկավարության հետ տարաձայնությունները կկարողանաք հեշտությամբ հաղթահարել, ավելին` շանս ունեք ձեր կողմը գրավել այնպիսի մարդկանց, ովքեր ձեզ թերահավատությամբ են վերաբերվել:

Անձնական գործերում ձեզ միայն հաջողություն կուղեկցի: Նշանի միայնակ ներկայացուցիչների համար հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հիանալի առիթներ կլինեն, իսկ նրանք, ովքեր, հասցրել են գտնել իրենց երկրորդ կեսին, կկարողանան հարաբերություններն ավելի ջերմացնել:

Կարիճ: Այսօր ձեզ ոչինչ բարդ չի թվա, և ցանկացած խնդիր դուք հիանալի կհարթեք: Ձեր նախազգացումը շատ ուժեղ է, և հենց դրա շնորհիվ էլ դուք գտնում եք ելքեր` ամենաբարդ իրավիճակներից, ձեռք բերում դաշնակիցներ, ընտրում այնպիսի նախագծեր և գաղափարներ, որոնք իրոք արժանի են կյանքի կոչվելու: Հնարավոր են դրամական մուտքեր:

Օրվան մռայլ գույներ կհաղորդեն մտերիմների հետ հարաբերությունները` դրանք բավական բարդ են դասավորվում: Դուք ստիպված եք լինելու ճկունություն և դիվանագիտություն դրսևորել, որպեսզի խուսափեք կոնֆլիկտներից:

Աղեղնավոր: Չարժե օրվա առաջին կեսին կարևոր գործեր ծրագրել: Այդ ժամանակահատվածը խոստանում է հաճելի հանդիպումներ, հետաքրքիր մարդկանց հետ շփումներ, վառ տպավորություններ: Ընթացիկ հարցերի լուծումը ձեզ բավական ձանձրալի կթվա, և դուք հաճույքով դրանք մեկ ուրիշի կհանձնարարեք:

Օրվա երկրորդ կեսը կդասավորվի անհամեմատ հաջող` այդ ժամանակահատվածում դուք շանս կունենաք հաջողության հասնել գործնականում ցանկացած գործում, որին ձեռնամուխ կլինեք:

Այծեղջյուր: Հարմար օր է ամենատարբեր կարևորության պրակտիկ հարցեր լուծելու համար: Դուք նկատում եք այն ամենն, ինչ արժանի է ուշադրության, արագ իրականացնում եք ուրիշների արժեքավոր գաղափարները: Շանս ունեք նոր գործընկերներ գտնել, պայմանավորվել համագործակցության վերաբերյալ, որը բեղմնավոր ու երկարատև կլինի:

Օրը նաև հարմար կլինի ընկերական և ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Դուք շատ լավ եք հասկանում մարդկանց, անսխալ առանձնացնում եք նրանց, ում հետ արժե գործ ունենալ:

Ջրհոս: Օրվա առաջին կեսը ձեր առջև կարևոր խնդիրներ կդնի: Դուք ճիշտ որոշումներ կկայացնեք, չնայած, որ դա հեշտ չի լինի: Դուք այսօր հուսալի հիմք կդնեք ապագա հաջողությունների համար: Հնարավոր է արտասահմանցիների հետ գործնական հարաբերությունների սկիզբ, լավ են դասավորվում ուղևորությունները:

Ցավոք, անձնական հարաբերություններում իրավիճակը դասավորվում է ոչ այնքան բարենպաստ: դուք, չցանկանալով, վիրավորում եք մտերիմներին, ուշադրության չեք արժանացնում նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Ձկներ: Այսօր դուք շանս ունեք հաջողության հասնել ձեզ համար իրոք կարևոր գործում: Ճիշտ է, դրա համար պետք է որքան հնարավոր է ճիշտ որոշել առաջնահերթ գործերը, հետաձգել կամ մեկ ուրիշին հանձնարարել բոլոր երկրորդականները: Դուք հնարավորություն կունենաք ցույց տալ ղեկավարությանը ձեր պրոֆեսիոնալիզմը, ձեր նվաճումները կնկատվեն և կվարձատրվեն:

Անձնական բնույթի հարցերը դուք լուծում եք ինքնուրույն՝ չհետևելով ոչ մեկի խորհրդին: Այսօր դա կարող է սխալների հանգեցնել, քանի որ դուք հակված եք ցանկալին իրականության տեղ ներկայացնել: Արժե լսել իմաստուն մարդկանց կարծիքները:

Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings AraratBank convenes Annual General Meeting of Shareholders The Silicon Mountains Shirak Technology Forum will take place with Ucom’s support Renowned Pianist Hayk Melikyan in South America: A Tribute to Armenian Classics The CB RA has granted permission for the cooperation of UBPAY Armenian and KWIKPAY international transfer systems