Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


«Մենք ենք մեր գլխի տերը, մեզ ոչ մի հեռուստաալիքից հրավեր պետք չէ». Անդոն՝ հեռուստանախագծերից առաջարկ չունենալու, դերասանի «տարիքի» և բիզնես հիմնելու մտադրության մասին

LIFE

Դերասան Անդրանիկ Հարությունյանը տևական ժամանակ է` հեռուստատեսային նախագծերում չի ներկայանում: Փոխարենը դերասանը զբաղվածություն ունի միանգամից մի քանի ներկայացման մեջ: Tert.am Life-ի հետ զրույցում Անդրանիկը պատմել է ներկայիս զբաղվածության, սպասվող նորությունների, բիզնես հիմնելու մտքերի, լուրջ կերպար խաղալու ցանկության և թատրոնի խնդիրների մասին:

Դերասանի խոսքով՝ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով բավականին երկար ժամանակ անգործ էին, հիմա փորձում են վերադառնալ աշխատանքի:

«Պետք է նկարահանենք «La casa de papa» նախագծի երկրորդ եթերաշրջանը՝ չնայած առաջինը դեռ չենք ավարտել: Ամենայն հավանականությամբ, այն նկարահանելու ենք արտերկրում, ունենք հովանավորներ, որոնք հոգում են ծախսերը: Ճիշտ է, գեղեցիկ ոտքեր, դեմք չունեմ, բայց ինձ սիրում են, ֆինանսի խնդիր չունեմ: Ես ու Ռաֆոն նաև զուգերգ ենք պատրաստում, բայց դա անակնկալ է, մանրամասներ ասել չեմ ուզում»,- ասաց նա:

Անդրադառնալով հեռուստատեսային դադարին՝ Անդոն կոնկրետ պատճառներ չնշեց, բայց ընդգծեց, որ հրավերները շատ չեն: «Արդեն երկար ժամանակ է՝ հեռուստատեսային ոչ մի նախագծում ընդգրկված չեմ, հրավերներ նույնպես չկան, պատճառների մասին չեմ ուզում խոսել: Ես որոշել եմ մեր ալիքում հանդես գալ, ինչո՞ւ ուրիշի ջրաղացին ջուր լցնեմ, եթե կարող եմ իմին լցնել, մենք ենք մեր գլխի տերն ու մեզ ոչ մի հեռուստաալիքից հրավեր պետք չէ: Եթե լինեն, չեմ մերժի, բայց այնպես էլ չէ, որ առաջարկների դեպքում վազելով գնում եմ: Միշտ ցանկացել եմ լուրջ կերպար խաղալ, բայց, երևի, ինձ չեն վստահում: Իմ միջոցներով կիրականացնեմ այդ ցանկությունը: Կարծում եմ՝ հաղթանակած դուրս կգամ նաև այդպիսի կերպարում, վստահ եմ՝ հեռուստադիտողն ինձ կընդունի նաև լուրջ կերպարում: Լսարանիս սերը զգում եմ, նույնիսկ մեծ դադարներից հետո չի եղել, որ լսարանի պակաս ունենամ» ,- նշեց նա:

Դերասանը հայտնեց, որ ոչ հեռուստատեսային նախագծերում՝ այդ թվում՝ ներկայացումներում հանդես գալու շատ առաջարկներ ունի, զբաղվածությունը մեծ է: «Կամերային թատրոնում շուտով խաղալու ենք «Ի զեն» ներկայացումը, որը բանակային լեզվով կոչվում է՝ դեպի զենք: «Բոհեմ» թատրոնում խաղալու եմ «Հոթել Կալիֆորնիա» ներկայացումը, իսկ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում «Բումերանգ» ներկայացումը: Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Կարո Բալյանը նոր ներկայացում է բեմադրում, այնտեղ ևս զբաղվածություն ունեմ, ներկայացումը կոչվում է «Կապիր ինձ մահճակալին»: Մեր ներկայացումներն ունեն ենթատեքստեր, հանդիսատեսը միշտ մտազբաղ է դուրս գալիս ներկայացումներից»,- ընդգծեց նա:

Անդրանիկը նաև նկատեց, որ թատրոնն այսօր շատ խնդիրներ ունի. «Այսօր շատ դերասաններ ունեն հենց ֆինանսի խնդիր, ժամանակին ինքս էլ ունեցել եմ այդպիսի խնդիր ու երթուղայինով տուն գնացել, այսօր նույնը տեսնում եմ շատ այլ դերասանների մոտ: Բայց դերասանը չպետք է գումար չունենալու պատճառով երթուղայինով տուն գնա, հանդիսատեսից պետք է տարբերվի: Ես չեմ ասում, որ դերասանը պետք է վերևից նայի հանդիսատեսին, բայց այս ամենն էլ ճիշտ չէ: Եթե անտերպրիզային ներկայացումներում ընդգրկված չես լինում, անհնար է ապրել միայն թատրոնի աշխատավարձով: Թատրոնին այսօր բավականաչափ ուշադրություն չեն դարձնում, որպես մշակույթի մի մաս, այն կարծես երկրորդ պլանում լինի: Ամեն ինչ արվում է ամեն ինչի համար, բացի թատրոնից: Չկա մեկը, ով զբաղվի թատրոնների հարցերով, դերասանների աշխատավարձով»:

Դերասանը հիմա մտածում է իր բիզնեսը հիմնելու մասին. պետք է հեռուն նայել: «Տարիք է գալիս, երբ որպես դերասան այլևս պահանջված չես, այդ ժամանակ կօգնի բիզնեսը, որը կապ չի ունենա իմ մասնագիտության հետ,- ասաց նա, ապա շեշտեց, որ իր բոլոր նպատակները կապված են Հայաստանի հետ: -Երկրից գնալու մտքեր երբեք չեմ ունեցել, երկիրս երբեք չեմ լքի: Եթե մնա մեկ հոգի, ով պետք է անջատի Հայաստանի լույսերը, այդ մեկը ես եմ լինելու»:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan