Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Սանդրո Բոտիչելլիի դիմանկարը վաճառվել է 92 միլիոն դոլարով
CULTUREՎերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Սանդրո Բոտիչելլիի դիմանկարը Նյու Յորքի Sotheby's աճուրդում վաճառվել է 92 միլիոն դոլարով:
«Մեդալիոնով երիտասարդը» աշխատանքը, որը, ինչպես ենթադրում են, նկարվել է 1470-1480-ականներին, համարվում է Բոտիչելլիի լավագույն դիմանկարներից մեկը:
58 x 39 սմ չափի նկարում պատկերված է երկար ոսկեգույն մազերով երիտասարդ:
Sotheby's-ը հայտնել է, որ վերջնական գինը, ներառյալ վճարներն ու միջնորդավճարները, 92,2 միլիոն դոլար են կազմել` աճուրդում 80 միլիոն դոլարով վաճառքից հետո:
Բոտիչելլիի համար նախկին ռեկորդը սահմանվել է 2013 թվականին, երբ «Մադոննան՝ մանկան եւ պատանի Հովհաննես Մկրտչի հետ» նկարը վաճառվեց 10,4 միլիոն դոլարով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



