Կորոնավիրուսից 88 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը
CULTUREԿյանքի 88֊րդ տարում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Լենինյան մրցանակի դափնեկիր, ՌԴ աշխատանքի հերոս Վասիլի Լանովոյը, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Հունվարի սկզբին Լանովոյն ու նրա կինը կորոնավիրուսի դրական ախտորոշմամբ հոսպիտալացվել էին, ավելի ուշ հաղորդվել էր նրա առողջական վիճակի վատթարացման և վերակենդանացման բաժանմունք տեղափոխվելու մասին։
Լանովոյը խաղացել է ավելի քան 50 դեր, նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



