Ռուս խաղաղապահներն օգնել են ադրբեջանական կողմին շինանյութեր տեղափոխել Քարվաճառի շրջան (տեսանյութ)
SOCIETYՌուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի շարասյունը՝ բաղկացած 15 ռազմական «КамАЗ» մակնիշի ավտոմեքենայից և ուղեկցող փոխադրամիջոցներից, օգնություն է ցուցաբերել ադրբեջանական կողմին` Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջան շինանյութերի տեղափոխման գործում: Մեկնարկային վայրը Մատաղիս բնակավայրն էր: Այս մասին հաղորդում են ՌԴ ՊՆ-ից:
«Ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանագրի պայմանների հիման վրա:
Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել հումանիտար բնույթի ապրանքների տարանցումը Ադրբեջանին վերադարձված տարածքների միջեւ»,- ասված է հաղորդագրության մեջ :
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



