Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՀՈԻՆՎԱՐԻ)․ Ընդունվել է առաջին Սահմանադրությունը, Հայաստանն անդամակցել է ԵԱՀԿ-ին․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է 

ՏՈՆԵՐ

Հնդկաստան՝ Անկախության համար կռվածների հիշատակի օր, Ռուսաստան՝ Ձմեռ պապի և Ձյունանուշի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1896– Համիդյան ջարդերի ժամանակ Զեյթունի ապստամբությունում հայերի տարած հաղթանակից հետո անգլիական, ֆրանսիական, ռուսական և իտալական հյուպատոսների միջնորդությամբ Հալեպում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի, թուրքերը զորքերը հետ էին քաշել Զեյթուն գավառից:

1901 –ծնվել է կուսակցական, պետական գործիչ Աղասի Խանջյանը:

1921- Երևանում սկսվել է բարձրագույն օրենսդիր իշխանության՝ Հայաստանի խորհուրդների առաջին համագումարը, որն ընդունել է երկրի Սահմանադրությունը (առաջինը հայոց պետականության պատմության մեջ)։

1927- Երևանի մշակույթի տանը տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի առաջին շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր նիստը:

1933 - ծնվել է հասարակական գործիչ, «Նոր սերունդ» մշակութային միության հիմնադիր Գաբրիել Մոլոյանը:

1953 - ծնվել է ամերիկյան սցենարիստ, կինոռեժիսոր Սթիվեն Զաիլ յանը։

1975 - Երևանում բացվել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:

1992- Հայաստանը անդամակցել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդին (ԵԱՀԿ): -Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Նիդերլանդների հետ:

2001-Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրել է Սենատի եւ Ազգային ժողովի՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչող ավելի վաղ ընդունած բանաձևը՝ փաստացի դրան հաղորդելով օրենքի ուժ:

2004-Ռուսաստանի փոխվարչապետ, հայռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախագահ Բորիս Ալ յոշինի ստորագրությամբ համապատասխան փաստաթղթով Հրազդանի ՋԷԿ-ի գույքը հանձնվել է Ռուսաստանին:

2018-Թեղուտի հանքավայրն ու 2014 թվականի վերջին գործարկված լեռնահարստացուցիչ կոմբինատը դադարեցրել են աշխատանքը՝ աշխատողների համար անհայտ պատճառներով։

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 9 -օծվել է Հռոմի Խաղաղության զոհասեղանը, որը հռոմեական խաղաղության աստվածուհուն նվիրված կոթող է և կառուցվել է Հռոմի Սենատի կողմից՝ ի պատիվ մ.թ.ա. 13 թվականին Իսպանիայից և Գալիայից հաղթանակով վերադարձած Օգոստոս կայսրի: Զոհասեղանը կանխանշել է «հռոմեական խաղաղության» դարաշրջանի սկիզբը:

1649 –հեղափոխության ժամանակ պարտություն կրելուց հետո Լոնդոնում գլխատվել է Անգլիայի թագավոր Չարլզ 1-ին Ստյուարտը:

1667– ռուս - լեհական պատերազմի ժամանակ կնքվել է Անդրուսովյան համաձայնագիրը, որով Կիևը ժամանակավորապես մտել է ցարական Ռուսաստանի կազմի մեջ:

1703 -համաձայն ավանդազրույցի, Էդոյում տեղի է ունեցել Ակոյի նախկին վասալ 40 սամուրայների վրեժը իրենց տիրոջ համար:

1730 - վախճանվել է Ռուսաստանի ցար Պետրոս 2-րդը:

1736 -ծնվել է շոտլանդացի ինժեներ-մեխանիկ, շոգեմեքենայի ստեղծող Ջեյմս Ուատտը:

1790 -Անգլիայում աշխարհում առաջին անգամ փորձարկվել է փրկանավակը:

1801 -Ռուսաստանի ցար Պավել 1-ինի հրամանագրով Վրաստանը (Քարթլի-Կախեթիա) միացվել է Ռուսաստանին:

1882 – ծնվել է ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, որը 4 անգամ ընտրվել է այդ պաշտոնում:

1889 - ինքնասպան է եղել Ավստրիայի կրոնպրինց Ռուդոլֆ Հաբսբուրգը:

1900 - ծնվել է ռուս կոմպոզիտոր Իսահակ Դունաևսկին:

1915 -գրոհելով ֆրանսիական նավահանգիստ Հավրի վրա՝ գերմանացիները առաջին անգամ օգտագործել են սուզանավեր:

1930 -խորհրդային օդերևութաբան Պավել Մոլչանովի կողմից մթնոլորտի հետազոտման նպատակով օդ է բարձրացվել առաջին օդերևութաբանական ռադիո-զոնդը:

1933 – գեներալ-ֆելդմարշալ Պաուլ ֆոն Հինդենբուրգը Ադոլֆ Հիտլերին նշանակել է կանցլեր և փաստացի Գերմանիայի իշխանությունը հանձնել ֆաշիստներին:

1935 -ամերիկացի սեյսմոլոգ Չարլզ Ռիխտերը առաջարկել է երկրաշարժերի մագնիտուդի չափման հատուկ սանդղակ, որը ներկայումս կոչվում է Ռիխտերի սանդղակ:

1937– ծնվել է ռուս նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին:

1943 -Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ստալինգրադի տակ կապիտուլ յացիայի է ենթարկվել 6-րդ գերմանական բանակը:

1945 -Ալեքսանդր Մարինեսկոյի հրամանատարության տակ գտնվող С-13 սուզանավը Դանցինգի ծոցի մոտ խորտակել է գերմանական ուղևորատար «Վիլհելմ Գուստլոֆֆ» նավը, որի արդյունքում, տարբեր հաշվարկներով, զոհվել է 5 300-ից 9 500 ուղևոր:

1948- վախճանվել է հնդիկների ապստամբության առաջնորդ Մահաթմա Գանդին: -վախճանվել է ամերիկացի օդագնացության առաջնեկ Օրվիլ Ռայթը:

1963 - վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկը:

1969– «Բիթլզ» բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբը տվել է իր վերջին համերգը:

1993 -վախճանվել է ռուս նկարիչ, հասարակական գործիչ, հումանիստ Սվյատոսլավ Ռերիխը:

2000-ռումինա-ավստրալիական «Աուրուլ» ընկերության գործարանից տեղի է ունեցել ավելի քան 100 000 խորանարդ մետր ծանր մետաղներ պարունակող թափոնների արտահոսք Դանուբ գետ, որի արդյունքում մոտ 100 տոննա ձուկ է սատկել, իսկ վթարը անվանվել է «երկրորդ Չեռնոբիլ»:

2003 -Բելգիայում օրինականացվել են միասեռ ամուսնությունները:

2007 -վաճառքում հայտնվել են Windows Vista օպերացիոն համակարգերը:

2009 - Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում բացվել է Մայր Թերեզայի թանգարանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora