Բացահայտվել է iPhone12S Pro-ի հնարավոր տեսքը
LIFEԻնսայդերները պարզել են Apple-ի նոր սմարթֆոնի հնարավոր տեսքը: Ապագա սմարթֆոնի ռենդերները հրապարակել է Letsgodigital պորտալը:
Ապագա 12S Pro-ի (կամ iPhone 13-ի) դիզայնը վերստեղծվել է սմարթֆոնի մասին վերջին արտահոսքերի հիման վրա: Այդպես, գաջեթը զերծ է ցանկացած միակցիչից. լիցքավորել այն առաջարկվում է բացառապես անլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գաջեթը, որի պրեմիերան նախատեսվում է 2021-ի սեպտեմբերին, պետք է նոր էկրան ունենա` մինչեւ 120 հերց ադապտիվ պատկերի թարմացման արագությամբ: Բացի այդ, iPhone-ին կարող են վերադարձնել Touch ID-ն, որը հիմնված է Qualcomm-ի ենթաէկրանային սենսորի վրա:
Ընդհանուր առմամբ, սմարթֆոնը արտաքնապես iPhone 12 Pro-ն է հիշացնում` փոքրացված էկրանի կտրվածքով: Գաջեթը կկառուցվի Apple A15 Bionic 5 նանոմետրանոց պրոցեսորի վրա:
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



