Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Բացահայտվել են քաղաքային տրանսպորտում կատարված գողությունների մի շարք դեպքեր

SOCIETY

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է գողության, գողության փորձի, գողության կատարմանն օժանդակելու և խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի 51-ամյա բնակիչը, նույն մարզի 44-ամյա բնակչի և 30-ամյա մեկ այլ տղամարդու հետ հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնությամբ, 2018թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, գտնվել է Երևան քաղաքի տարածքում գործող երթուղային միկրոավտոբուսում, որտեղ պայմանավորվածության համաձայն վերոհիշյալ երկու անձինք շեղելով ուղևորուհու ուշադրությունը և ծածկելով միկրոավտոբուսի մեջ գտնվող մյուս անձանց տեսադաշտը, օժանդակել են 51-ամյա տղամարդուն կնոջ պայուսակից գաղտնի հափշտակել դրամապանակը՝ քաղաքացուն պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, 2020թ. հունվարի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, 51-ամյա և 44-ամյա տղամարդիկ երթուղային ավտոբուսում փորձել են քաղաքացու պայուսակից հափշտակություն կատարել, սակայն ուղևորներից մեկը նկատելով բղավել է, որի հետևանքով 51-ամյա տղամարդը իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել հանցագործությունը: Այդ ընթացքում ավտոբուսում գտնվող մեկ այլ ուղևոր խնդրել է նրանց մի կողմ գնալ, 51-ամյա տղամարդը հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, անտեսելով ավտոբուսում գտնվող քաղաքացիների ներկայությունը հարձակվել է նրա վրա և բռունցքով հարվածներ հասցրել վերջինիս դեմքին: Վարորդը տեսնելով ՀՀ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը պատկանող ավտոմեքենան, հարկադրաբար կանգնեցրել է ավտոբուսը և ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ դադարեցվել է քաղաքացու նկատմամբ բռնությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ վերոնշյալ 3 անձինք, 2019-2020թթ. ընթացքում, առանձին-առանձին, երթուղային ավտոբուսում քաղաքացիներից հափշտակել են դրամապանակներ, վերջիններիս պատճառելով տարբեր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 1.1 մասով (2 դրվագ) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 44-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 38-34-177-րդ հոդվածի 1.1 մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 1.1 մասով, իսկ 30-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-177-րդ հոդվածի 1.1 մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBank