Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօր
SOCIETYՀայաստանում փետրվարի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 088-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3084 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Փետրվարի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 769 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3853-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 281 է, ընդհանուր առողջացածներինը՝ 157 800, փաստացի բուժվողներինը՝ 5435 (մեկ օրում նվազել է 223-ով): Մեկ օրում արվել է 1473 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 649 993 թեստ:
1
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
2
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
5
Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori



