Վթարի ենթարկված վարորդը մահացել է հիվանդանոցում
SOCIETYՀՀ ոստիկանության Արագածի բաժնում դեկտեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել «Մազդա Ալթենզա» և 1972 թ. ծնված Համլետ Գաբրիելյանի վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենաների բախվելու մասին, ինչի հետևանքով Հ. Գաբրիելյանը, ուղևորուհին և «Մազդա Ալթենզա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստինաության պաշտոնական կայքից, դեկտեմբերի 11-ին, ժամը 17.25-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Համլետ Գաբրիելյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



