Պատերազմում առաջին հարվածը եղել է այդ թվում Պաշտպանության բանակի շտաբին. Արծրուն Հովհաննիսյան
SOCIETYԱռաջին հարվածը Ջաբրայիլի զորանոցը չի կրել: Այս մասին լրագրողներին ասել է Արծրուն Հովհաննիսյանը. «Առաջին հարվածը շատ խիտ է եղել, այն կրել են շատ զորամասեր միանշանակ, այդ թվում Պաշտպանության բանակի շտաբը»:
Դիտարկմանը, որ առաջին օրը Ջաբրայիլում 200-ից ավել զոհ ենք ունեցել, Հովհաննիսյան ասել է, որ հստակ չգիտի, մինչև հիմա հստակ կորուստների թիվը չգիտի. «Հանձնաժողով է աշխատում, դա շատ նուրբ թեմա է»:
Հովհաննիսյանը նշել է, որ այն օրը, երբ ինքը եղել է 5-րդ ալիքում հարցազրույցի, Պաշտպանության նախարարությունում կար ամփոփված մոտ 1600 զոհ:
Հովհաննիիսյանը հրաժարվել է մեկնաբանել «Պատրոն Դավիթի» ձերբակալության հարցը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



