Իսպանիայում ձերբակալել են երիտասարդներին ԻՊ-ի կազմում հավաքագրող տղամարդուն
INTERNATIONAL NEWSԻսպանիայի քաղաքացիական գվարդիան դեկտեմբերի 12-ին ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է անչափահասներին ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության շարքերը հավաքագրելու մեջ: Վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը:
Ոստիկանության հատուկ գործողություններն իրականացվել են Սեուտա քաղաքում: Իրավապահների խոսքով՝ Իսպանիայի 34-ամյա քաղաքացին երիտասարդների մոտ քարոզել է ԻՊ-ի գաղափարախոսությունը, ինչպես նաև խոստացել աջակցել նրանց Սիրիայի ռազմական գոտիներ հասնելու հարցում:
Փարիզի ահաբեկչությունից հետո Իսպանիայում ահաբեկչական գործուենությանը մասնակցության մեղադրանքով ձերբակալվել է 10 մարդ, իսկ ողջ 2015 թվականին՝ 100 մարդ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



