Թուրքիայի հետ սահմանի վրա չորս օտարերկրացու մարմին է հայտնաբերվել
INTERNATIONAL NEWSՎրաստանի հարավ-արևմուտքում՝ Խելվաչաուրի շրջանի Մարադիդի գյուղից հինգ կիլոմետր հեռավորության վրա որսորդները հայտնաբերել են չորս օտարերկրյա քաղաքացիների մարմին: Ըստ նախնական տվյալների՝ բոլոր մահացածները Բանգլադեշի քաղաքացիներ են. փոխանցում է ren.tv-ն:
Ինչպես հաղորդվել է, զոհերի մարմինների վրա բռնության նշաններ չեն հայտնաբերվել, ամենայն հավանականությամբ, տղամարդիկ սառցահարվել են:
Չորս արտասահմանցիների մարմինները հանձնվեցին վրաց-թուրքական սահմանի սահմանապահներին, ապա նրանք տեղափոխվել են Բաթումի, որտեղ այժմ փորձաքննություն է անցկացվում:
Տվյալ փաստով ստուգում է անցկացվում, քաղաքային իշխանությունները չեն բացառում, որ օտարերկրացիները ցանկանում էին ապօրինաբար անցնել Վրաստանի սահմանը և շարժվել դեպի Թուրքիա:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



